Ընթացիկ զորավարժությունների երկրորդ օրը Չինաստանը ճշգրիտ հարվածներ է իրականացրել Թայվանում և երկրին հարող ջրերում՝ առանցքային թիրախների ուղղությամբ:
Զորավարժությունները, որոնք Պեկինն անվանել է «Խիստ նախազգուշացում», տեղի են ունեցել ի պատասխան Թայվանի նախագահ Ցայ Ինգ Վենի՝ անցյալ շաբաթ ԱՄՆ կատարած այցի։
Այն բանից հետո, երբ չինական զինվորականները «բեմադրեցին» կղզու շրջափակումը, ԱՄՆ-ը Չինաստանին կոչ արեց զսպվածություն ցուցաբերել:
Թայվանի իշխանությունները հայտնել են, որ շաբաթ օրը առնվազն 71 չինական ինքնաթիռ թռել է կղզու շուրջը:
Նրանք նաև հայտնել են, որ 45 ռազմական ինքնաթիռ կամ հատել է Թայվանի նեղուցի միջին գիծը՝ Թայվանի և Չինաստանի տարածքների միջև ոչ պաշտոնական բաժանարար գիծը, կամ թռել է Թայվանի ՀՕՊ նույնականացման գոտու հարավ-արևմտյան մաս: