Թուրքիայի «Ժողովրդական ներկայացուցիչների համագումարի» նախաձեռնությամբ ՆԱՏՕ-ից Թուրքիայի դուրս գալու պահանջով ստորագրահավաք է սկսվել, գրում է ermenihaber.am-ը:
Նախաձեռնության ներկայացուցիչները նշել են, որ Թուրքիայի անվտանգության, անկախության, ինքնիշխանության և աշխարհի խաղաղության համար Թուրքիան պիտի դուրս գա ՆԱՏՕ-ից։
Ստորագրահավքին մասնակցել են գիտնականներ, լրագրողներ, մշակութային ոլորտի ներկայացուցիչներ մասնավորապես գրողներ, բանաստեղծներ, նկարիչներ և դերասաններ։
Նախաձեռնության կազմակերպիչները նշել են, որ ՆԱՏՕ-ից դուրս գալու ստորագրահավքի արդյունքները կներկայացվեն Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
Հիշեցենք, որ Թուրքիան հյուսիսատլանտյան դաշինք ՆԱՏՕ-ի անդամակցել է 1952-ին։