Թեհրանը մտադիր չէ շարունակել հարվածներ հասցնել Թել Ավիվին, սակայն եթե Իսրայելը որևէ քայլ ձեռնարկի Իրանի դեմ, պատասխանն ավելի կոշտ կլինի։ Այս մասին Բեյրութում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Մենք մտադիր չենք շարունակել հարձակումները, եթե Իսրայելը քայլեր ձեռնարկի Իրանի դեմ, մեր գործողությունները կլինեն ավելի կոշտ, և մենք անպայման կպատասխանենք համաչափ և միանգամայն հաշվարկված», – նրա խոսքերը մեջբերում է Tasnim գործակալությունը։
Ավելի վաղ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Խամենեին Լիբանանի վրա հարձակումների համար Իսրայելին Իրանի պատասխանն անվանել էր «նվազագույն պատիժ»: Իսկ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ Թեհրանը հարվածներ կհասցնի իսրայելական նավթավերամշակման գործարաններին և գազի հանքավայրերին Իսրայելի նոր հարձակումների ժամանակ: