ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Թուրքիայից հրավեր է ստացել՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Նա հայտնել է, որ հրավերն ընդունում է, կմեկնի Անթալիա։
Հայաստանի և Թուրքիայի միջև օդային բեռնափոխադրումների արգելքը վերացնելն Արարատ Միրզոյանը համարում է դրական քայլ և էական առաջընթաց երկխոսության գործընթացում: Այս մասին նա ասաց այսօր՝ հունվարի 18-ին, ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ:
«Կան բազմաթիվ այլ հարցեր, որոնց շուրջ խոսակցությունն ընթանում է, իրականություն կդառնան:
Իրականում բավականին երկար ժամանակ է՝ մեր երկրների ներկայացուցիչների միջև հանդիպում տեղի չի ունեցել, փոխարենը էքսպերտային մակարդակում ավելի գործնական քննարկումներ, հանդիպումներ են եղել»,- ասաց Միրզոյանը:
Միրզոյանը նաև հայտնել է, որ երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպում այս պահին նախատեսված չէ, նման պայմանավորվածություն չկա: