Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հոգևոր կյանքի նորոգման գործընթացն առաջին հերթին եկեղեցու շահերից է բխում. նախարարը դեռ չի որոշել՝ մասնակցելո՞ւ է Փաշինյանի նախանշած հոգևոր հավաքին

04/11/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լրագրողներն այսօր ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանից հետաքրքրվեցին՝ արդյոք մտադիր է ինքնաառաջադրվել Վաղարշապատի ավագանու ընտրություններին։

Նախարարը հարցադրմանը ժպիտով արձագանքեց։

«Ես, ճիշտն ասած, անկեղծորեն չեմ մտածել այդ մասին։ Կարծում եմ, որ դա առաջին հերթին երևի թե կուսակցականներին է  վերաբերում։ Քանի որ ինքս կուսակցական չեմ, ուղղակի չեմ էլ մտածել։ Անկեղծ ասած՝ այս պահին զբաղվում եմ այն գործով, որով զբաղվում եմ»։

Ժաննա Անդրեասյանն անդրադարձավ նաև Վայոց ձորի մարզի Կարմրաշենի միջնակարգ դպրոցի փակման և այն Հերհերի միջնակարգ դպրոցին միացնելու որոշմանը (հիշեցնենք, որ ըստ կառավարության հիմնավորման՝ պատճառը աշակերտների թիվն է. դպրոցը նախատեսված է 190 աշակերտի համար, մինչդեռ այժմ այնտեղ սովորում է ընդամենը 2 աշակերտ, դպրոցի աշխատակիցների ընդհանուր թիվն էլ 18 է):
«Դպրոցի անունը կար, բովանդակությունը չկար։ Այդ երկու երեխայի կրթության իրավունքի ապահովումն է առաջին հերթին, որ մեր օրվա խնդիրն է։ Մենք երկու երեխայի համար ապահովում ենք կրթության պատշաճ պայմաններ։

Այս պահին էլ կառուցում ենք և մինչև մյուս տարվա վերջ ունենալու ենք ավելի քան 300 դպրոցներ»,- ասաց նախարարը։

Հարցին՝ ինքն աջակցո՞ւմ է վարչապետի՝ հակակթողիկոսական արշավին, Անդրեասյանը պատասխանեց՝ ինքը կառավարության անդամ է և կիսում է կառավարության վարած քաղաքականությունը։

Իսկ կարծո՞ւմ է, որ Գարեգին Բ-ն պետք է հեռանա, հետաքրքրվեցին լրագրողները։

«Իմ դիրքորոշումը չի փոխվել։ Ես գտնում եմ, որ մեր եկեղեցին ունի բազմաթիվ խնդիրներ։ Շատ կարևորում եմ, որ հwգևոր կյանքն առաջին հերթին լինի հոգևորի մասին։ Չեմ կարծում, որ այս պահին տեղի ունեցողը կապ ունի հոգևորի հետ։ Դա ինձ խոր ցավ է պատճառում, և հույս ունեմ, որ այս իրավիճակն արագ կհանգուցալուծվի, և կարծում եմ՝ հոգևոր կյանքի նորոգման գործընթացն առաջին հերթին եկեղեցու շահերից է բխում»,- ասաց նա՝ հավելելով, որ երբ Փաշինյանի նախանշած հոգևոր հավաքը կազմակերպվի, ինքը կմտածի՝ մասնակցե՞լ դրան, թե ոչ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կառավարության ծրագրում առանձին թիրախ է դրված` տարածաշրջանային լեզուների ուսուցումը խրախուսել մեր դպրոցներում. ԿԳՄՍ նախարար

Հաջորդ գրառումը

Քպ-ն կողմ է քվեարկել հակավրացական բանաձևին, որտեղ Վրաստանի իշխող ուժն անվանվել է «ինքնահռչակ»

Համանման Հոդվածներ

Միջազգային

Հոնկոնգի բնակելի համալիրի հրդեհի զոհերի թիվը հասել է 156-ի . 29 մարմին անճանաչելի է

02/12/2025
Նորություններ

Բազային առողջության ապահովագրման վճարը սահմանվել է ամսական 10 800 դրամ չափով. նախարար

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մարթա Կոսը հայտնել է, որ ԵՄ-ն ցանկանում է TRIPP-ի մաս դառնալ

02/12/2025
Նորություններ

Վարդենյաց լեռնանցքում և Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

02/12/2025
Հաջորդ գրառումը

Քպ-ն կողմ է քվեարկել հակավրացական բանաձևին, որտեղ Վրաստանի իշխող ուժն անվանվել է «ինքնահռչակ»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական