Կառավարությունը նախատեսում է հաջորդ տարի 3 տրիլիոն 628 միլիարդ դրամ ծախսել կամ մոտ 9․5 միլիարդ դոլար, այսինքն՝ պետբյուջեի ծախսերը 5 տոկոսով կավելանան։
Պետբյուջեի ծախսերի ավելացմանը զուգահեռ՝ կնվազի ռազմական բյուջեն՝ մոտ 265 միլիոն դոլարով։
2026 թվականին Պաշտպանության նախարարությանը կհատկացվի 563 միլիարդ դրամ՝ մոտ 1․5 միլիարդ դոլար, որը 265 միլիոն դոլարով պակաս է 2025-ի բյուջեից։





