«Փլատակների տակից երկու կնոջ ենք դուրս բերել. քույրեր են։ Նրանց վիճակը ծանր է. տեղափոխել ենք հիվանդանոց»,- հայտնել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։
Նա նաև տեղեկացրել է, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից մահացածը 40֊45 տարեկան տղամարդ է, հայտնի չէ՝ այցելու է, թե վաճառող։
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ընդունված 5-ամյա աղջնակը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվեց հիվանդասենյակ, վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում։ Հարազատները մոտեցել են»,- հայտնում է հիվանդանոցի մամլո ծառայությունը։