COP29-ի ընդգրկունությունն ապահովելու համար Ադրբեջանը հրավերներ է ուղարկել ինչպես Կոնվենցիայի անդամ կողմերին, այնպես էլ Հայաստանին. լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
«Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը գրանցել է իր մի քանի ներկայացուցիչների՝ կապված համաժողովին մասնակցելու հետ, մենք չենք տեսնում նրանց մասնակցությունը COP29-ին, կարծում ենք, որ սա բաց թողած հնարավորություն է նրանց համար»,- նշել է նա։