«Մասիսի համայնքապետարան ներխուժած զինված անձի հետ ոստիկանները բանակցել են, բանակցության ընթացքում հնչել են կրակոցներ։ Ոստիկանության հատուկ նշանակության վարչության ծառայողների հետ ներս մտած է եղել նաև Ոստիկանության պետի առաջին տեղեկալը։ Հայտնաբերվել է անձի դիակը՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով։ Քաղաքացին ինքնասպան է եղել»,- ուղիղ եթերում հայտնեց Ոստիկանության լրատվության աշխատակից Նարեկ Սարգսյանը։