Հիմք ընդունելով մեր իրավապաշտպանների որոշումը՝ առ այն է, որ հերոսածին Գայանեի պաշտպանության իրավական գործիքակազմը սպառված է, «Որդիների կանչ» հկ-ը ևս որոշում է կայացրել կասեցնել պայքարի այս ձևը և դադարեցնել մեր նստացույցը. քիչ առաջ հայտարարեցին Կառավարության դիմաց 4 օր նստացույց անող ծնողները։
Նրանք նշել են.
Շնորհակալ ենք մեր կողմից շատ հարգելի և վստահված փաստաբաններ՝ Վահան Հովհաննիսյանին և Ռուբեն Մելիքյանին։
Տիկին Գայանեի պաշտպանությունը շարունակող մյուս փաստաբաններին ի սրտե մաղթում ենք հաջողություն։
Հայրենակիցնե’ր, Ձեզ ևս անչափ շնորհակալ ենք ամեն-ամեն ինչի համար։
Մեր պայքարը սրանով չի ավարտվում։
Պայքարի ձևն է փոխվում է։ Հետագա մեր անելիքների մասին կտեղեկացնենք շուտով։