Հինգշաբթի, Նոյեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երրորդ նախագահը կասեր՝ իյա, իրո՞ք

31/05/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի կարծիքով՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը մեզ ոչինչ չի տալիս, եթե այն չենք կապում մեր օրերի ու այսօր ապրող հայության անվտանգության հետ։

Աժ-ում, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նա ասել է. «Այսինքն՝ ոչ թե պետք է ասենք ցեղասպանություն է եղել, և դուք ճանաչեք, այլ պետք է ասենք՝ ցեղասպանություն է եղել և կարևոր է ճանաչելը, քանի որ եթե դուք չեք ճանաչում, ցեղասպանություն իրագործողները կարող են դա անել նաև Արևելյան Հայաստանի բոլոր տարածքների նկատմամբ։

Ցեղասպանության ճանաչումն օդի մեջ բան չի տալիս մեզ՝ բացի բարոյական շոյվածությունից։ Մենք պետք է դա կապենք այսօրվա մեր անվտանգության հետ»։

Հիշեցեննք Զարեհ Սինանյանին, որ տասնամյակներ շարունակ Հայաստանը հենց այդ կարգախոսով էլ առաջնորդվել է՝ ճանաչեք Հայոց ցեղասպանությունը՝ նոր ցեղասպանությունները կանխելու համար։ Թուրքիան չի ընդունել, ժխտել է Հայոց ցեղասպանության փաստը, և Հայաստանն աշխարհին ներկայացել է որպես համաշխարահային արդարադատության մեղքերը մատնանշող, արդարադատությունը մերկացնող երկիր։ Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջը միշտ խեղճացրել է Թուրքիային, ժամանակ առ ժամանակ նրան անհարմարություններ պատճառել, մինչդեռ այսօր ՀՀ իշխանությունները Թուրքիայի բերանում 10 մետրանոց լեզու են դրել։

Նախկինում Հայաստանի ու Արցախի գլխին նոր ցեղասպանության վտանգը կախված չի եղել։ Մեր կարգախոսն ավելի շատ ուղղված է եղել ամբողջ աշխարհում ցեղասպանությունների վտանգը չեզոքացնելուն՝ մեր արդար պահանջը մատնանշելով։ Հայաստանը հենց այդ համատեքստում էլ ընկալվել է՝ որպես իր ժողովրդի հետ կատարված ցեղասպանության ու այդ փաստը ժխտելու դեմ պայքարի առաջամարտիկ՝ աշխարհում նոր ցեղասպանությունները կանխելու նպատակով։

Հիմա, երբ օրվա իշխանության օրոք, ոչ թե աշխարհի ուրիշ մի անկյունում, այլ հենց Հայաստանում ու Արցախում հայ ժողովրդին սպառնացող նոր ցեղասպանության ահագնացող վտանգի պայմաններում այդ նույն իշխանության ներկայացուցիչը խոսում է Հայոց ցեղասպանության ճանաչման ոչ ինքնանպատակ լինելու մասին՝ հորդորելով այն կապել այսօրվա հետ, այսօր մեզ սպառնացող ցեղասպանության հետ։

Երրորդ նախագահը կասեր՝ իյա, իրո՞ք։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Որքան էլ Զարեհ Սինանյանն ասի, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն ավարտվել է, մեր պատմական հիշողությունը երբեք չի կարող մոռացվել. թուրքագետ

Հաջորդ գրառումը

Պարզապես զարմանալ կարելի է, երբ  Սփյուռքի հարցերով հանձնակատարը հայտարարում է, որ Ցեղասպանության ճանաչման գործընթացն ավարտվել է. թուրքագետ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ինքն Իջևանից «Բենթլիո՞վ» է եկել… նախագահ Քոչարյանն Արցախից Հայաստան է տեղափոխվել՝ որպես վարչապետ, իր ծառայողական մեքենայով

12/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանությունը պատրաստվում է ինձ կալանավորել կամ իմ դեմ հարուցել ծանր, շինծու քրեական գործ, որպեսզի ես լռեմ. Արթուր Չախոյան

12/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Չորրորդ կարգի ցորենի շոուի դերակատարն Էկոնոմիակայի նախարարությունն էր. մինչև այսօր էլ շարունակում է մնալ շոուի մեջ. Բաբկեն Պիպոյան

12/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ավանդապահ Ռամկավար Ազատական կուսակցությունը հերքում է կուսակցության անունից Մայր Աթոռի դեմ տարածված կեղծ հայտարարությունները

12/11/2025
Հաջորդ գրառումը

Պարզապես զարմանալ կարելի է, երբ  Սփյուռքի հարցերով հանձնակատարը հայտարարում է, որ Ցեղասպանության ճանաչման գործընթացն ավարտվել է. թուրքագետ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական