Նիկոլ Փաշինյանի խաղաղության օպերացիան ձախողվել է, և այս իշխանությունները պատրաստ էին գնալ Բաքու COP29-ի շրջանակում, միայն թե ստանային խոստում, որ Նիկոլ Փաշինյանը կունենա իր ձեռքին թուղթ՝ բովանդակությունն էական չէ, կարևորը՝ լինի գրված «խաղաղություն» բառը, ինչը չստացան: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ կրկին շեշտելով, որ «խաղաղության պայմանագիր» կոչված բլեֆը, տապալվել է՝ չնայած Բաքվին արված զիջումների քանակին
«Եվ Նիկոլ Փաշինյանը՝ տեսնելով, որ ձախողվում է, տեսնելով որ ունի տեսարանների կարոտ հասարակություն՝, գնաց տեսարանների: Եվ սկսեց ներքաղաքական «ջղային Նիկոլ» օպերացիան, այսինքն՝ հեղափոխությունը տարավ նոր փուլով՝ Յակոբինյան փուլով:
Դրա նպատակը շատ հստակ է. արդեն ասել եմ, որ Նիկոլ Փաշինյանը և իր ամբողջ թիմը ձախողել է, ֆիասկո է ապրել «խաղաղության պայմանագիր» խոստացած օպերացիայում, և որպեսզի կարողանա հնարավորինս քիչ վնասներ կրել՝ ինքը, իր իմիջը, իր իշխանությունը, ինչպես ֆուտբոլում են ասում՝ «лучшая защита-это нападение», և Փաշինյանը, միգուցե իր քաղաքական գործընկերների աջակցությամբ կամ հուշումով, նախաձեռնեց այդ 5-6 պաշտոնյաների հեռացման օպերացիան»,-ասաց Շարմազանովը։
ՀՀԿ գործիչը շեշտեց՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետության պարագայում կապ չունի՝ ով որտեղ է աշխատում, կապ չունի՝ ով է արտաքին գործերի նախարարը, ով է պաշտպանության նախարարը կամ ԱԺ նախագահը: