Հոկտեմբերի 20-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ և Ադրբեջանի արտգործնախարարների միջև։
Հեռախոսազրույցի ընթացքում ընդգծվել է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման, Ադրբեջանի և Հայաստանի միջև հավասարության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված կայուն խաղաղության հաստատման, ինչպես նաև տարածաշրջանում այսօր ստեղծված պատմական հնարավորությունը բաց չթողնելու կարևորությունը։
Լավրովն ու Բայրամովը խոսել են նաև Թեհրանում կայանալիք «3+3» ձևաչափով հանդիպման մասին։