Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Լաչինի միջանցքի շահագործման ռեժիմի չհամաձայնեցված փոփոխությունն անընդունելի է. ՌԴ ԱԳՆ

24/04/2023
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակի՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու վերաբերյալ:

Հայտարարությամբ ՌԴ ԱԳՆ-ն մասնավորապես նշել է՝ իրենց լուրջ մտահոգությունն են հայտնում Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում, հայ-ադրբեջանական շփման գծում ստեղծված իրավիճակի, ինչպես նաև պաշտոնական Երևանի և Բաքվի միջև երկխոսության գործընթացում տիրող իրավիճակի վերաբերյալ։

«Ծայրահեղ մտահոգությամբ ենք արձանագրում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և տարաբնույթ միջադեպերի աճը, որոնց արդյունքում պարբերաբար երկու կողմից զոհեր են լինում։ Ոչ պակաս վտանգավոր ենք համարում Ադրբեջանի և Հայաստանի հանրային տարածքում մեղադրական և ագրեսիվ հռետորաբանության աճը։

Ապրիլի 23-ի վերջին իրադարձությունների զարգացման համատեքստում մենք հատկապես շեշտում ենք  ցանկացած միակողմի քայլի անընդունելիությունը, որը խախտում է Ռուսաստանի,  Հայաստանի  և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիմնական դրույթները՝ անկախ նրանից, խոսքը  Լաչինի միջանցքի շահագործման ռեժիմի չհամաձայնեցված փոփոխության, թե այն խաղաղության օրակարգին չհամապատասխանող նպատակներով օգտագործելու փորձերի մասին է»,-ասված է հայտարարությունում:

ՌԴ ԱԳՆ-ն կողմերին կոչ է անում անհապաղ վերադառնալ ձեռք բերված պայմանավորվածություններին։ Ռուսական կողմը ելնում է այն նախադրյալից, որ տեղի բնակչությունը չպետք է տուժի և նրանց կենսագործունեության համար խոչընդոտներ չպետք է ստեղծվեն:

Մենք կարծում ենք, որ ծագած խնդիրներից շատերը արդյունք են երկար ամիսների պարապուրդի և բանակցային գործընթացում առաջընթացի բացակայության՝ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ համաձայնագրերի հիմնական ուղղություններով՝ այդ թվում տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկի և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի պարամետրերի ներդաշնակեցման:

Հուսով ենք, որ Բաքուն և Երևանը քաղաքական կամք կդրսևորեն ու մոտ ապագայում կկարողանան հաղթահարել այդ բացասական միտումը:

Ռուսական կողմը պատրաստ է անհրաժեշտ օգնությունը ցուցաբերել իրեն մտերիմ Ադրբեջանին և Հայաստանին՝ ինչպես քաղաքական մակարդակում, այնպես էլ «հողի վրա»՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության մասնակցությամբ։

Մենք նաև զգուշացնում ենք արտաքին արևմտյան խաղացողներին և տեղական ռուսաֆոբ տարրերին, ովքեր աշխատում են իրենց պատեհապաշտ օրակարգով, զերծ մնալ այդ թվում Ռուսաստանի դեմ արշավի միջոցով իրավիճակը սրելու փորձերից»-նշել են ՌԴ ԱԳՆ-ից:

Ադրբեջանը, հերթականանգամկոպտորենխախտելով 2020թ. եռակողմհայտարարությանդրույթները, ապրիլի 23-իցփակելէԼաչինիմիջանցքումգտնվողՀակարիիկամուրջը, ապօրինիկերպովտեղադրելէանցակետ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Եռակողմ համաձայնագրերի իրագործումն այլընտրանք չունի. Պեսկովն անդրադարձել է Լաչինի միջանցքում Բաքվի կողմից անցակետի տեղադրմանը

Հաջորդ գրառումը

Մոսկվան հերթական անգամ փորձում է խուսափել պատասխանատվությունից. քաղաքագետը՝ Լաչինի միջանցքում ադրբեջանական հսկիչ անցագրային կետ տեղադրելու մասին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ահազանգ. Գյումրիում սրբապիղծները զբաղված են ամսի 7-ին «պատարագ» կազմակերպել. Կարապետ Պողոսյան

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մինչ դուք ապացուցում եք դավաճանությունը, նա դավաճանում է կրկին և մեկ քայլ առաջ. Վլադիմիր Մարտիրոսյան

02/12/2025
Նորություններ

Ռուսաստանն ԱԲ-ին կսովորեցնի հայտնաբերել կեղծ փաստաթղթերը Ադրբեջանից և այլ երկրներից

02/12/2025
Միջազգային

Խորագույն անհանգստություն ենք հայտնում մեր Սուրբ եկեղեցու ներսում կատարվող իրադարձությունների կապակցությամբ. Ուկրաինայի Հայոց թեմի քահանայից դաս

02/12/2025
Հաջորդ գրառումը

Մոսկվան հերթական անգամ փորձում է խուսափել պատասխանատվությունից. քաղաքագետը՝ Լաչինի միջանցքում ադրբեջանական հսկիչ անցագրային կետ տեղադրելու մասին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական