Կիրակի, Նոյեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինչո՞ւ է չեղարկվել հայ համայնքի հետ Մակունցի լոսանջելեսյան հանդիպումը, և ինչո՞ւ է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը սահմանափակել մեկնաբանությունների բաժինը(տեսանյութ)

21/09/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ինչո՞վ է զբաղվում ԱՄՆ-ում ՀՀ նորանշանակ դեսպանը. այս հարցն իսկապես հետաքրքիր է՝ հաշվի առնելով այն ինքնավստահությունը, որով քաղաքական երեքամյա կենսագրություն ունեցող Լիլիթ Մակունցը ստանձնեց պաշտոնը:

Ի դեպ, լրատվամիջոցները մեկ անգամ չէ, որ նշել են՝ Մակունցի նշանակումը վատ է ընդունվել  հայ համայնքում։

168.am-ը ևս առիթ ունեցել էր անդրադառնալ այս նշանակման վերաբերյալ տեղի հայ համայնքի արձագանքներին և լուրերին, որ հայկական բազմաթիվ կառույցներ արդեն հայտնել են իրենց անհամաձայնությունն ԱՄՆ դեսպանի փոփոխության հարցով և դեմ են Մակունցի նշանակմանը:

Այդ օրերին նույնիսկ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում էին բացասական մեկնաբանություններով անդրադարձել տիկին Մակունցի նշանակմանը: Այսօր արդեն դեսպանության էջը սահմանափակել է մեկնաբանություններ թողնելու հնարավորությունը. իսկ դեսպանի՝ օգոստոսի 2-ից մեկնարկած գործունեության մասին մի քանի հրապարակումներ են զետեղվել միայն՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցն ընդունեց մշակութային փոխանակման ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ում համերգաշարով հանդես եկող հայ պատանի կատարողների, հեռավար հանդիպում ունեցավ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ կոնգրեսական Ջեքի Սփիրի հետ, հեռավար հանդիպում ունեցավ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ կոնգրեսական Ֆրենկ Փալլոնի հետ, հանդիպում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոյի հետ:

Ինչ խոսք, տարօրինակ է գործունեության այս սահմանափակ շրջանակը, և առավել տարօրինակ է, որ ԱՄՆ-ում ազդեցիկ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման մասին որևէ ծանուցում չկա ցայսօր, փոխարենը՝ տեղեկանում ենք, որ նույն օրերին ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան նշանակված անձն է անցել ակտիվ գործունեության՝ նախաձեռնելով տասնյակ հանդիպումներ Վաշինգտոնում հավատարմագրված դեսպանների և այլ գործիչների հետ:

Ինչո՞վ է դեսպան տիկին Մակունցն այս ընթացքում արժանավորել իր գործունեությունը՝ հարցի պատասխանը որոշեցինք լսել ամերիկահայ հասարակական ակտիվիստ, «Կալիֆոռնիա Կուրիեր» (The California Courier) թերթի գլխավոր խմբագիր և հրատարակիչ Հարութ Սասունյանից: Ի պատասխան՝ նա նշեց.

«Լիլիթ Մակունցը, մոտ մեկուկես ամիս է՝ գտնվում է Վաշինգտոնում, բայց այդ ժամանակահատվածում ոչինչ չեմ տեսել, որ արել է, չգիտեմ՝ ինչով է զբաղվում, չեմ էլ զարմանում, որ ոչ մի գործունեություն չի ծավալում, որովհետև նա դիպլոմատիկ աշխատանքների այդ փորձառությունը չունի: Նաև շատ զարմանում եմ, որ 30 տարի, երբ Վաշինգտոնում դեսպանները փոխվում էին, երբ նոր դեսպանը հասնում էր իր պաշտոնին, հրավիրում էին համայնքի ներկայացուցիչներին, ղեկավարներին, բայց այս պարագայում ես տեղյակ չեմ և հավանաբար տեղյակ կլինեի, եթե նման միջոցառում կազմակերպվեր, և համայնքի անդամները հրավիրվեին Վաշինգտոն:

Իսկ ավելի զարմանալին (այս մասին որևէ տեղեկություն չի հրապարակվել) այն է, որ մի քանի շաբաթ առաջ տեղեկություն տարածվեց, թե Լիլիթ Մակունցը գալու է Լոս Անջելես, որպեսզի Լոս Անջելեսի հայաշատ շրջանի անդամների հետ ծանոթանա:

Այդ առիթով կազմակերպել էին ճաշկերույթ և նույնիսկ զանգել էին տարբեր մարդկանց, հրավիրել այդ միջոցառմանը, սակայն հրավերն ուղարկելուց մի քանի օր անց կրկին զանգահարել են բոլոր հյուրերին և ասել, որ՝ շատ կներեք, բայց հյուրասիրությունը, ճաշկերույթը տեղի չի ունենալու, և Լիլիթ Մակունցը չի գալու Լոս Անջելես»:

Հարցին, թե չե՞ն մեկնաբանել՝ ինչո՞ւ, Հարութ Սասունյանը պատասխանեց. «Սա շատ արտառոց բան է. ոչ մի բացատրություն չկար, սակայն իմ ենթադրությունն այն է, որ երբ սկսեցին հրավիրել հյուրերին, որպեսզի ներկա լինեն այդ ճաշկերույթին, նրանց մի մասը դժգոհություն հայտնեց Լիլիթ Մակունցի նշանակման հյուրասիրության վերաբերյալ (որովհետև համայնքում մեծ հակառակություն կար այդ նշանակման վերաբերյալ, հավանաբար հյուրերի մասն արտահայտեցին իրենց դժգոհությունը), որոշ մարդիկ էլ հավանաբար մերժեցին ներկա գտնվել այդ հանդիպմանը, և տեսնելով, թե այս միջոցառումը կարող է վերածվել խայտառակության, որոշեցին չեղարկել այն»:

Մանրամասները՝ տեսանյութում

168.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Ալիևը հրամայել է մեր բարձրագույն իշխանության ներկայցուցիչներին չերևալ Արցախում…». Ռուբեն Հակոբյան

Հաջորդ գրառումը

Աշխարհում COVID-19-ի դեպքերի թիվը գերազանցեց 229 միլիոնը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Այս արշավի տապալումը վերածնունդ է լինելու մեզ համար, իսկ հաջողությունը՝ ազգային պետության ավարտ. Վլադիմիր Մարտիրոսյան

01/11/2025
Միջազգային

Թուրքիան պատրաստ է Ստամբուլում հյուրընկալել Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդներին. Ֆիդան

01/11/2025
Նորություններ

Հիմա ՆԳՆ-ում, Ոստիկանության ծառայության մեջ, ընդհնարապես ՀՀ կյանքում մեզ համար նոր և անծանոթ տեսարաններ են բացվում. Փաշինյան

01/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե մի օր Երևանից լսեք Ադրբեջանի առաջնորդի ելույթը, իմացեք, որ Իլհամ Ալիեւը Կովկասը վերադարձրել է Պետրոս Առաջինից. ադրբեջանցի պատգամավոր

01/11/2025
Հաջորդ գրառումը

Աշխարհում COVID-19-ի դեպքերի թիվը գերազանցեց 229 միլիոնը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական