Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջարկած «հաղթանակի պլանը» Վաշինգտոնում արժանացել է սառը ընդունելության… Զելենսկին պատրաստ է քննարկել Ռուսաստանի հետ բանակցությունների պայմանները և դադարեցնել պատերազմը: Այս մասին Bloomberg-ին հայտնել են մի քանի պաշտոնյաներ, որոնք ծանոթ են Ուկրաինայի նախագահի և արևմտյան երկրների ղեկավարների միջև բանակցությունների ընթացքին։։
Դրանցից մեկի համաձայն՝ Զելենսկու առաջարկած «հաղթանակի ծրագիրը» Վաշինգտոնում արժանացել է սառը ընդունելության։ ԱՄՆ պաշտոնյաները խնդրել են Կիևին ձևակերպել ճանապարհային քարտեզ, թե ինչ է իրեն անհրաժեշտ հաջորդ տարվա համար, ներառյալ ռազմական տեխնիկան, արդյունաբերական զարգացման աջակցությունը և ֆինանսական աջակցությունը: Ուկրաինայի նախագահը օգնականներ է ուղարկել Վաշինգտոն՝ պլանի մանրամասների վրա աշխատելու համար։
Պարբերականի տվյալներով՝ արևմտյան դաշնակիցները մեծացրել են ճնշումը Կիևի վրա՝ հօգուտ պատերազմի դադարեցման կոնկրետ ծրագրի։ Բարձրաստիճան պաշտոնյան գործակալությանն ասել է, որ քանի որ Կիևը դեռ չի բացահայտել իր ծրագրի բոլոր մանրամասները, ուկրաինացի պաշտոնյաները կարող են օգտագործել ռազմավարական երկիմաստության տարր, որը նրանց հետագա մանևրելու հնարավորություն կտա:
Պարբերականի մեկ այլ զրուցակցի խոսքով, որը ծանոթ է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու բանակցություններին, հրադադարի բանակցությունների ընթացքում ԱՄՆ-ի կողմից անվտանգության հուսալի երկկողմ երաշխիքները իրականում կնշանակեն Կիևի անդամակցությունը դաշինքին։ Միևնույն ժամանակ նա պարզաբանել է, որ Մոսկվան կտրականապես դեմ է Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, և, հետևաբար, պարզ չէ, թե ինչ բանաձև կօգնի բոլոր կողմերին բանակցային սեղանի շուրջ նստեցնել։
Ուկրաինան պնդում է նախագահ Զելենսկու առաջարկած «խաղաղության բանաձևի» իրականացումը, որը ներառում է վերադարձ 1991 թվականի սահմաններին և ռուսական զորքերի դուրսբերումը գրավյալ տարածքներից։