ԵԽԽՎ-ն մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Այդ մասին ասված է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի Ֆեյսբուքի էջում:
Ապրիլի 24-ին Ստրասբուրգում ԵԽԽՎ նստաշրջանի բացմանն ընդառաջ Եվրոպայի խորհրդի առջև տեղադրված խաչքարի մոտ ԵԽԽՎ-ում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։