Դատարանը 1 ամիս 15 օր ժամկետով կրկին կալանավորեց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Մարտիրոսյանին Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման գործով։
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն, նախագահությամբ Մանվել Շահվերդյանի, Աշոտ Փաշինյանի առեւանգման գործով մեղադրյալ, 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Մարտիրոսյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը փոխեց կալանքով՝ 1 ամիս 15 օր ժամկետով։
«Դատարանը, լսելով դատավարության մասնակիցների կարծիքը, որոշեց մեղադրյալ Գայանե Հակոբյանի նկատմամբ ընտրված տնային կալանքը փոխել, ընտրել խափանման միջոց կալանքը՝ 1 ամիս, 15 օր ժամկետով։ Կալանքի սկիզբը հավել 05․06․2023 թվականից», – հայտարարց նիստը նախագահող դատավորը։ ։
Պաշտպանները հայտարարեցին, որ անվստահություն ունեն դատարանի հանդեպ, ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին։
Այսօր ավելի վաղ հաղորդվել էր, որ Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է Գայանե Մարտիրոսյանի կալանքի դեմ նրա պաշտպանների բողոքն ու որոշել փոխել նրա խափանման միջոցը տնային կալանքով։