ՀՀ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ռեժիսոր Հովհաննես Գալստյանին քրեական պատասխանատվության ենթարկելու գործընթացը շարունակվում է: Նա մասնավորապես գրել է.
«Անշուշտ նկատել եք, որ Հովիկ Գալստյանի հնչեցրած անհիմն մեղադրանքներին չեմ պատասխանում։
Դա անում եմ նրա համար, որ չեմ ուզում իջնել այդ ստորին մակարդակին և, ընդհանրապես , չեմ բանավիճում այն մարդկանց հետ, ում լեզվի մեջ չարը բույն է դրել։
Ըստ Հովիկի՝ բոլորը «մեղավոր» են, որ ինքը կինո չի նկարում։
«Մեղավոր » եմ ես, ինձ հաջորդող բոլոր նախարարներն ու փոխնախարարները, տնօրեններն ու վարչությունների պետերը…
ԵՎ Հովիկը ,կինո նկարելու փոխարեն , «արդարության սուրը» ձեռքին, որոշել է «պատժել» բոլորին, քանի որ բոլորն իրեն հետապնդում են, խանգարում են… Նման ախտորոշումը բժշկության մեջ կարծես շատ կոնկրետ անվանում ունի։
Ինչպես գիտեք, դատարանի որոշմամբ Հովիկ Գալստյանին արգելվել է իմ վերաբերյալ անհիմն ու կեղծ տեղեկություններ տարածելը, սակայն նա շարունակաբար խախտում է դատարանի այս պահանջը, որի համար այսօր դիմում ենք դատախազությանը՝ Հովիկ Գալստյանին օրենքով սահմանված կարգով քրեական պատասխանատվության ենթարկելու համար»։