Ավշար համայնքի ղեկավարը, ավագանու անդամները շնորհավորական ուղերձ են հղել Գիտելիքի միջազգային օրվա կապակցությամբ և հայտնել նոր մանկապարտեզի շինարարության մեկնարկի մասին:Ստորև ներկայացնում ենք ուղերձը.
«Գիտելիքի միջազգային օրվա կապակցությամբ Ավշար համայնքի ղեկավարը , ավագանու անդամները շնորհավորում են համայնքի դպրոցականներին, ուսանողներին, կրթության և գիտության հետ կապ ունեցող բոլոր անձանց։ Նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ բոլորիդ մաղթում ենք նորանոր հաջողություններ: Ի ուրախություն տեղեկացնենք Ավշար համայնքի բնակիչներին, հատկապես երիտասարդ ընտանքիներին , որ սկսվել է նախադպրոցական հաստատության իր բոլոր պայմաններին և չափանիշներին համապատասխան նորակառույց մանկապարտեզի շենքի շինարարությունը, որը կավարտվի առաջիկա տարիների ընթացքում»։