Հարգելի գործընկերներ,
Սույնով տեղեկացնում ենք «Անվտանգային և ռազմամարզական ոլորտի ներկայացուցիչների միավորում» հասարակական կազմակերպության կողմից արվող հայտարարության մասին։
Նշված հայտարարությամբ Միավորման անդամները իրենց անհանգստությամբ են կիսվում «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի և «Ռազմամարզական կազմակերպությունների մասին» օրենքի նախագծի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
Մասնավորապես «Ռազմամարզական կազմակերպությունների մասին» օրենքը պաշտպանության նախարարության կողմից չբերելը, ոչ միայն արգելակեց քաղաքացիական զենքի շրջանառությունը՝ Հայաստանի Հանրապետությունում, այլ նաև ոլորտային կարգավորումը թողեց բաց՝ որը կարող է ստեղծել՝ ներքին և արտաքին անվտանգային ռիսկեր։
Նամակին կցված կարող եք գտնել հայտարարության ամբողջական տեքստը։
Կազմակերպության մասին մանրամասները՝ այստեղ