Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրանյամ Ջայշանկարը Հայաստանի Անկախության օրվա առթիվ ջերմ ողջույններ է հղել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին և հայ ժողովրդին` համապատասխան գրառում կատարելով X-ում:
«Ջերմ ողջույններ պարոն Արարատ Միրզոյանին և Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա առթիվ։ Անհամբեր սպասում ենք մեր համագործակցության զարգացմանը»,-նշել է Ջայշանկարը: