Այս տարվա առաջին 5 ամիսների տվյալներով Հայաստան է այցելել մոտավորապես 806 հազար զբոսաշրջիկ:
Ֆեյսբուքյան էջում գրել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը․
«Զբոսաշրջությունը Հայաստանում հիմա բավականին լավ զարգանում է, և առաջին հինգ ամիսների տվյալներով մենք ունենք մոտավորապես 806.000 զբոսաշրջիկ, բայց պետք է ասեմ, որ ներքին զբոսաշրջությունը ևս շատ կարևոր է»,-գրել է Քերոբյանը։
Նա գրառմամբ նաև տեղեկացրել է, որ Սյունիքում մասնակցել է «Ոչխարների խուզման» փառատոնին։