Աղբահանությա հարցում համատիրություններից տվյալներ ստանալը ոչ ամենաճիշտ գործիքն է եղել, և կան քաղաքներ, որոնք աղբահանության վճարները գանձում են ըստ անձնագրային տվյալների, ըստ այն բանի, թե բնակարանում քանի հոգի է գրանցված։ Մենք ևս որոշել ենք անցնել այս սանդղակին, որն ավելի ճիշտ և ռացիոնալ է, լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը։
«Այն մարդը, ով ապրում է 100 ք/մ տարածքով բնակարանում, այսինքն՝ քաղաքում այդքան տեղ է զբաղեցնում, այդ սանդղակով է վճարելու։ Ով Երևանում ապրում է 40 ք/մ բնակարանում, այդ սանդղակով է վճարելու աղբահանության և քաղաքում սանմաքրում անելու համար։ Այս փոքր, գուցե միջին թանկացումով մենք որոշակի դրական քայլ ենք անում»,- ասաց Երևանի փոխքաղաքապետը։
Լևոն Հովհաննիսյանը միաժամանակ դժվարացավ պատասխանել հարցին, թե եթե 100 ք/մ բնակարանում մեկ անձ է բնակվում, որքա՞ն գումար այդ անձը պետք է վճարի աղբահանության համար։ Նա հղում արեց քաղաքապետարանի սանդղակներին։