Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Ակնկալում ենք, որ ՀՀ նախագահը չի ստորագրի համայնքների խոշորացման ապօրինի օրենքը». Արամ Վարդևանյան

24/09/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կառավարության նախաձեռնությամբ այսօր ԱԺ-ում գումարվել է արտահերթ նիստ, որի  օրակարգում «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն է, որը խորհրդարանը պետք է ընդունի երկու ընթերցմամբ։

Նիստի մեկնարկից հետո ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարեցին, որ այդ նախագիծն ակնհայտ ապօրինություն է, հետապնդում է  քաղաքական նպատակ՝ միտված անցանկալի համայնքապետերից ազատվելուն, հետևաբար՝ չեն մասնակցելու նիստին, որից հետո լքեցին դահլիճը։

«Հայաստան» խմբակցության պատգաավոր Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով համայնքների խոշորացմանն ընդհանրապես, նշեց, որ այդ գործընթացը սկիզբ է առել դեռևս 2010-2011 թվականներին և, որպես այդպիսին, ունի տրամաբանություն, այն ձևական նպատակ չի կարող հետապնդել։

«Համայնքների խոշորացումն ունի կոնկրետ միջազգային փորձից բխող տրամաբանություն, այսինքն՝ նպատակը երբեք չի կարող լինել քաղաքական։ Իշխանությունը նկատել է, որ կան համայնքներ, որոնք իրենց չեն աջակցում, ամեն մի հրաման ու ցուցում չի կատարում, դրա համար որոշել են խոշորացում իրականացնել ու փոխել համայնքների ղեկավարներին։ Բայց մինչև փոխելը շատ կարևոր է, որ այս իշխանությունն իրականացնում է մի աննախադեպ երևույթ՝ այդ համայնքների ղեկավարների փոխարեն՝ նշանակում է պաշտոնակատարներ, որպեսզի այդ պաշտոնակատարները նախապատրաստվեն ընտրություններին։ Այսինքն՝ ամեն ինչ պարզ է, թե ինչ է կատարվում։ Իրականում 2020 թվականի մայիս ամսից ի վեր համայնքների խոշորացման գործընթացը ենթարկվեց կտրուկ փոփոխության»,- իշխանությունների մտադրություններն այսպես պարզաբանեց Արամ Վարդևանյանը։

Ըստ նրա, Սահմանադրական դատարանը հստակ ամրագրել է, որ համայնքների խոշորացումը երկու պարտադիր պայմանի պետք է բավարարի՝ փոքր համայնքների դեպքում դա լսվելու իրավունքն է, երկրորդը՝ տեղական հանրաքվեն է։ Լսելի լինելու իրավունքը չի նշանակում՝ մի քանի համայնքի ղեկավարների հետ ԱԺ-ում հանդիպում-լսում կազմակերպել։

«ՍԴ-ի որոշում չկատարելը հանցանք է։ Այսօր ԱԺ նիստերի դահլիճում ֆիքվեց, որ այս պրոցեսն իրենից ներկայացնում է հանցանք, սա բարոյականության տիրույթում է։ Ակնկալում ենք, որ ՀՀ նախագահն այս ապօրինի գործընթացում չի  ստորագրի օրենքը, որը, վստահ եմ, որ ընդունվելու է»,- հավելեց Արամ Վարդևանյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավորը նաև տեղեկացրեց, որ ԱԺ պատգամավորների 1/5-ի ստորագրություններն առկա են, հանրության մեծ մասին զայրացրած Առողջապահության նախարարի օգոստոսի 26-ի հրամանի վերաբերյալ դիմելու են Սահմանադրական դատարան։

«Դիմելով Սահմանադրական դատարան՝ խնդրելու ենք կասեցնել այդ հրամանի գործողությունը»,- եզրափակեց Արամ Վարդևանյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԳԼԽԱՎՈՐ ԽԱՂԱՑՈՂՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԵՐԻ ՊԱՀԱՆՋԸ ԲՈՒՆԴԵՍԹԱԳԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋՙ ԱԶԱՏԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՊԱՀՎՈՂ ԳԵՐԻՆԵՐԻՆ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Վարդենյաց լեռնանցքում և Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

02/12/2025
Նորություններ

ԱԺ հերթական նիստը՝ ուղիղ

02/12/2025
Նորություններ

Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանին և Մելիք Ղուկասյանին կփոխարինեն

02/12/2025
Նորություններ

Այսօր Բաքվի դատարանում շարունակվելու է Ռուբեն Վարդանյանի դեմ կեղծ գործերով հարուցված շինծու դատական նիստը

02/12/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅԵՐԻ ՊԱՀԱՆՋԸ ԲՈՒՆԴԵՍԹԱԳԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋՙ ԱԶԱՏԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՊԱՀՎՈՂ ԳԵՐԻՆԵՐԻՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական