Ռուսական «АвтоВАЗ» ընկերությունը «Lada»-ի նոր մոդելն է ներկայացրել՝ «Lada Vesta Aura»: Այս մասին ռուսական «Интерфакс» գործակալությունն է գրում:
Ընկերության տնօրեն Մաքսիմ Սոկոլովի փոխանցմամբ՝ նոր մոդելը «Lada Vesta»-ի ավելի երկարավուն տարբերակն է. սրահը 25 սմ-ով ավելի երկար է:
Մեքենայի փոխանցման տուփն ավտոմատ է, շարժիչի ծավալը՝ 1.8 լիտր, հզորությունը՝ 122 ձիաուժ: Արժեքը 2 մլն ռուբլի է՝ 25 հազար դոլար:
Սոկոլովի խոսքով՝ մեքենան հատկապես մեծ պահանջարկ կունենա չինովնիկների, ինչպես նաեւ տարբեր գերատեսչությունների ու կազմակերպությունների աշխատակիցների շրջանում:
Ս.Վ.