Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունը կարճ հաղորդագրություն է հրապարակել, որում նշված է. «Կտրուկ սրվել է իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում։
Շփման գծում երկու կողմից ինտենսիվ կրակոցներ են։ Կորուստների մասին տեղեկություններ են ստացվում։ Կոչ ենք անում կողմերին անհապաղ դադարեցնել կրակն ու բանակցություններ սկսել իրավիճակը կայունացնելու նպատակով»։