Միջերկրական ծովում ռուսական «Ուրսա մայոր» բեռնանավի կործանման պատճառ է դարձել ահաբեկչությունը: Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին հայտնել են «Օբորոնլոգիստիկա» ընկերությունների խմբի մամուլի ծառայությունից:
«Նավի անձնակազմի անդամների ցուցմունքների համաձայն ՝ 2024 թվականի դեկտեմբերի 23-ին, ժամը 13:50-ին (Մոսկվայի ժամանակով), երեք անընդմեջ պայթյուն է տեղի ունեցել աջ կողային հատվածից, հետո նավը կտրուկ թեքվել է մինչև 25 աստիճան։ Այդ մասին է վկայում այն փաստը, որ նավի մեջ ջուր է լցվել»,-նշել են մամուլի ծառայությունում։
Ըստ «Օբորոնլոգիստիկա»-ի՝ նավի գերբեռնվածություն չի եղել։ «Ursa Major» նավը Ռուսաստանի խոշորագույն բեռնանավերից մեկն է, 806 տոննա բեռով Սանկտ Պետերբուրգի Մեծ նավահանգստից ուղևորվել է «Վլադիվոստոկ» նավահանգիստ։
«Նավի գերբեռնվածության մասին հնչեցրած վարկածը չի համապատասխանում իրականությանը և վնաս է հասցնում «Օբորոնլոգիստիկա» ՍՊԸ-ի հեղինակությանը»,-հայտնել են մամուլի ծառայությունից:
Նշենք, որ «Ursa Major» բեռնատար նավը կործանվել է դեկտեմբերի 23-ին Միջերկրական ծովում, անձնակազմի 14 անդամները փրկվել են և տեղափոխվել Կարտախենա նավահանգիստ, 2-ը համարվում են անհետ կորած: Նավը խորտակվել է իսպանական ափից 67 մղոն և Ալժիրից 45 մղոն հեռավորության վրա: Ռուսական նավը Սանկտ Պետերբուրգից դուրս էր եկել 12 օր առաջ։