Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կա կարևոր անելիք. Վահե Հովհաննիսյան

29/05/2024
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Միջադեպը Վեհափառի կամ եկեղեցու հանդեպ չէր, այլ՝ մոտ 2.8 մլն ՀՀ-ում ապրողների, ու մոտ 8 մլն հայի հանդեպ: Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Բերետավորների պահվածքը քաղաքացիների հանդեպ և Վեհափառի հետ կապված միջադեպը միաժամանակ խոսում է իշխանության պանիկայի ու նաև աննորմալ քայլերի հակվածության մասին։ Սրան պետք է լուրջ վերաբերվել։ Անհրաժեշտ են հստակ ձևակերպումներ.

  1. Բերետավորների համակարգը գտնում է բանդայի վերածվելու ճանապարհին։
  2. Միջադեպը Վեհափառի կամ եկեղեցու հանդեպ չէր, այլ՝ մոտ 2.8 մլն ՀՀ-ում ապրողների, ու մոտ 8 մլն հայի հանդեպ։ Հարցին պետք է նայել այս տեսանկյունից, և ուժերի հարաբերակցությունը դրանով փոխվում է։ Եկեղեց Անհնար է մասնակցել պատարագների, ծեսերի, խնկարկումների, կնունքների անգամ պարզապես մտնել եկեղեցի ու լուռ կանգնել անկյունում ու չվիրավորվել երեկվա տեսարանից։ Միլիոնավոր մարդիկ անձնապես վիրավորված են։ Սա չի մարսվելու, չի ներվելու։ Սա միլիոնավոր մարդկանց վերաբերմունքն է։
  3. Չափազանց կարևոր է ազդեցիկ հայերի հստակ հրապարակային վերաբերմունքը(Հայաստանից, Արևմուտքից, Ռուսաստանից, աշխարհի բոլոր ծայրերից) և հստակ խոսքը ուժայիններին՝ ղեկավարներից մինչև բերետավոր։ Այս անմարդկային պահվածքը ֆիքսվում է, անհատապես բոլորինը։
  4. Հանրային տարբեր շրջանակաների կողմից ուժայիններին և բերետավորներին ուղղված հստակ ուղերձներ՝ դասախոսներ, մանկավարժներ, մշակույթի, արվեստի գործիչներ, մարզիկներ, բժիշկներ և այլն։ Մեծացնել հանրային ճնշումը։ Սա բնականորեն արդեն տեղի է ունենում, և պետք է ավելի համակարգված դարձնել, որպեսզի մարդկանց արձագանքը տեղ հասնի։
  5. Հրաժարականներ՝ ՆԳՆ համակարգից։ ՆԳ բարձրաստիճանների հրաժարականները հենց այս պահին կարող են փրկել նրանց դեմքը և փոխել հանրային տրամադրությունները նրանց հանդեպ։ Ի վերջո, նրանք սովորական մարդիկ են, հետո նոր միայն՝ պաշտոնյաներ և ուզում են հետագայում նույնպես ապրել որպես մարդ։ Իսկ այդ հետոն մոտ է։
  6. Մշակել քայլեր, որոնք կդժվարացնեն, էապես կփոքրացնեն իշխանության հիմնական հենարանի՝ բերետավորների կիրառման հնարավորությունները։
  7. Կա ռիսկ, որ իշխանության խմբակը կարող է գնալ ոչ ֆորմալ խմբավորումների ձևավորմանը՝ բախումների ու այլ նպատակով։ Այստեղ շատ կարևոր է իրավապահ համակարգի պատասխանատու անձանց ու միավորների պետականամետ ու մասնագիտական պահվածքը։ Սա որևէ կերպ չի կարելի թույլ տալ»։
ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արարողակարգային միջոցառում է եղել․ ՆԳՆ խոսնակը՝ Վեհափառ Հայրապետի հետ տեղի ունեցած միջադեպի մասին

Հաջորդ գրառումը

Ֆոտոշարք. Սանահին կայարանի բնակարանները՝ տիղմի մեջ

Համանման Հոդվածներ

Միջազգային

Հոնկոնգի բնակելի համալիրի հրդեհի զոհերի թիվը հասել է 156-ի . 29 մարմին անճանաչելի է

02/12/2025
Նորություններ

Բազային առողջության ապահովագրման վճարը սահմանվել է ամսական 10 800 դրամ չափով. նախարար

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մարթա Կոսը հայտնել է, որ ԵՄ-ն ցանկանում է TRIPP-ի մաս դառնալ

02/12/2025
Նորություններ

Վարդենյաց լեռնանցքում և Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

02/12/2025
Հաջորդ գրառումը

Ֆոտոշարք. Սանահին կայարանի բնակարանները՝ տիղմի մեջ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական