Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանի ձեռքով փակվեց Մինսկի խումբը, որը պահպանում էր Արցախի հարցի իրավաքաղաքական ներկայությունը միջազգային համակարգում. վերլուծություն

01/12/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ահա ինչու էր իջեցնում նշաձողը մի փոքր:

Ստորև կարդացեք ԵԱՀԿ Մինսկի խմբի փակման պաշտոնական մամլո հաղորդագրությունը:

«ԵԱՀԿ–ն ավարտում է Մինսկի գործընթացի և դրա հետ կապված բոլոր կառույցների փակումը»:

Ամսաթիվ․ 2025թ. դեկտեմբերի 1

Վայրը․ Վիեննա

Աղբյուր․ ԵԱՀԿ

ՎԻԵՆՆԱ, 2025թ․ դեկտեմբերի 1

«ԵԱՀԿ-ը ավարտեց Մինսկի գործընթացի և դրա հետ կապված բոլոր կառույցների փակումը՝ 2025թ․ նոյեմբերի 30-ի՝ ժամը 23:59-ին։ Սա արվել է համաձայն նախարարական խորհրդի MC.DEC/1/25 որոշման, որը ընդունվել է 2025թ․ սեպտեմբերի 1-ին՝ Հայաստանի և Ադրբեջանի համատեղ դիմումից հետո՝ ԵԱՀԿ ֆիննական նախագահությանը։

Բոլոր անհրաժեշտ վարչարարական գործընթացների ավարտով պաշտոնապես ավարտվեց փակման գործընթացը։ Այս գործընթացը իրականացրեց 2025թ․ սեպտեմբերի 1-ի կոնսենսուսային որոշումը՝ ԵԱՀԿ-ի 57 մասնակից պետությունների կողմից, որը հետևում էր պատմական Համատեղ Հայտարարությանը՝ ստորագրված Վաշինգտոնում՝ 2025թ․ օգոստոսի 8-ին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից՝ Դոնալդ Թրամփի ներկայությամբ»:

Այսպիսով, ԵԱՀԿ այս հայտարարությունը Արցախյան պետականության հերթական հիմքի պաշտոնական փլուզման արձանագրությունն է, որը ստորագրվել է՝ Հայաստանի ներկայիս իշխանությունների քաղաքական և ռազմավարական կամքի հետևանքով։

Փաշինյանի իշխանությունը պաշտոնապես դադարեցրեց Արցախի հարցի միջազգային իրավական ձևաչափը, որը եղել է Հայաստանի համար այն հիմնական միջազգային հարթակը, որտեղ Արցախի ինքնորոշման իրավունքը, Արցախի ժողովրդի անվտանգության հարցը և հակամարտության քաղաքական կարգավորման միջազգային օրակարգը ուժեղ իրավական ու քաղաքական դիրք և հիմք ուներ։

Այժմ այս որոշմամբ Հայաստանի ձեռքով փակվեց այն մեկ մարմինը, որը գոնե տեսական մակարդակով պահպանում էր Արցախի հարցի իրավաքաղաքական ներկայությունը միջազգային համակարգում և այն այլևս հանվում է միջազգային օրակարգից ամբողջությամբ և վերջնական։ Դա արվում է Հայաստանի ու Ադրբեջանի համատեղ դիմումով։

Փաշինյանը ու Ալիևը հանդես են եկել որպես համատեղ օրակարգ ձևավորող կողմեր՝ «Համատեղ դիմում Հայաստանի և Ադրբեջանի կողմից»։ Սրանով Հայաստանը պաշտոնապես հրաժարվել է Արցախի հարցում սուբյեկտ լինելուց,

Հայաստանը ընդունել է Ադրբեջանի տրված բնորոշումներին, Հայաստանը միջազգային համակարգին հայտնել է, որ «հակամարտություն այլևս չկա»։

Այսինքն իշխանությունը միջազգային իրավունքի լեզվով ավարտում է Արցախի հարցը որպես քաղաքական ու իրավական խնդիր։ Այսինքն տեղի է ունեցել պետական իրավական հրաժարում, որով Փաշինյանը ստորագրությամբ դնում է Արցախի ժողովրդի քաղաքական-միջազգային օրակարգի վերջը

Այն փաստը, որ այս փակման հիմքում դրված է մի փաստաթուղթ՝ ստորագրված Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի կողմից Վաշինգտոնում,

միաժամանակ հաստատում է, որ ՀՀ իշպանությունը ամբողջովին անցել է Բաքվի կողմից գծված «հաշտեցման» ճանապարհին, որը ոչ թե խաղաղություն է, այլ՝ Հայաստանի կողմից պարտության լիակատար ընդունում է և քաղաքական կապիտուլյացիա։

Այսպիսով

1.Հայաստանը կորցրեց Արցախին վերաբերող բանակցային միջազգային գործիք։

2. Հայաստանը ինքնակամ հրաժարվեց միջազգային կառույցների միջոցով արցախահայության իրավունքների պաշտպանության հնարավորությունից։

3. Հայաստանը բացեց ճանապարհ Ադրբեջանի տարածքային պահանջատիրությունը խորացնելու, քանի որ զիջեց իրավական բալանսի վերջին լծակը։

4. Հայաստանը դարձավ ոչ թե սուբյեկտ, այլ հրաժարումով փաստացի դարձավ Ադրբեջանի բոլոր ապագա հնարավոր նկրտումները լեգիտիմացնող կողմ տալով հրաժարման նախադեպ:

Սա պարզապես արտաքին քաղաքական սխալ չէ։Սա ռազմավարական պետական զիջում է՝ անշրջելի հետևանքով։ Այս որոշմամբ Փաշինյանի իշխանությունը կատարեց այն, ինչին նույնիսկ պատերազմով չհաջողվեց հասնել Ադրբեջանին:Հայաստանը պաշտոնապես հրաժարվեց Արցախի հարցից՝ միջազգային իրավունքի ամբողջ կառուցվածքի կիրառումից։

Սա ապացույցն է այն բանի, որ, թե նախկինումև, թե ապագայում իշխանության ցանկացած փորձ արդարանալ, մեղքը գցել նախկինների, Ռուսաստանի, Արևմուտքի վրա՝ դառնում է քաղաքական սիմուլյացիա։

Քանի որ փաստաթուղթը պարզ է․

Հայաստանը իր կամքով դիմել է Արցախի հարցը փակելու համար։

Այս քայլը լինելու է ապագա որևէ իշխանության համար ամենաբարդ վերականգնվող քաղաքական ու իրավական կորուստը, քանի որ այն ոչ միայն սահմանափակեց Հայաստանի մանևրելու հնարավորությունները, այլև հեռացրեց միջազգային իրավունքի սեղանից Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Վլադիմիր Մարտիրոսյան, քաղաքագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Այդ տեսագրությունները կեղծիք և սուտ են. Արշակ սրբազանը՝ իրեն վերագրովող տեսանյութերի մասին

Հաջորդ գրառումը

Նման կեցվածք որդեգրելն ուղղակի դավաճանություն է. Արշակ սրբազանը՝ Փաշինյանի հետ հանդիպած 8 բարձրաստիճան հոգևորականների մասին

Համանման Հոդվածներ

Մշակութային

Սան Պաուլոյի համալսարանում ցուցադրվել է Արցախի մասին պատմող «Հիշում եմ քո ձայնը» ֆիլմը

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Դավաճանել Հայոց Հայրապետին՝ նշանակում է դավաճանել Եկեղեցուն և սեփական հոտին, ուրանալ հավատքը. Մկրտիչ Սրբազանի նամակը՝ բանտից

01/12/2025
Հրապարակախոսություն

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մոտ 2000-ամյա իր պատմության ընթացքում բազում փորձություններով է անցել, բայց այս մեկը շատ դժվարին փուլերից է

01/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Գարեգին Երկրորդը երկօրյա այցով կմեկի Ֆրանսիա

01/12/2025
Հաջորդ գրառումը

Նման կեցվածք որդեգրելն ուղղակի դավաճանություն է. Արշակ սրբազանը՝ Փաշինյանի հետ հանդիպած 8 բարձրաստիճան հոգևորականների մասին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական