Ադրբեջանը հայտարարում է, որ «չեզոքացրել է Քարվաճառի ուղղությամբ ադրբեջանական դիրքերի վրայով հետախուզական թռիչք իրականացնող կվադրոկոպտերը»։
Այսպիսի հայտարարություն է տարածել թշնամի երկրի ՊՆ-ը։
Քարվաճառի ուղղությունը դեռ չի նշանակում, որ Արցախի տարածքն է։ Դա կարող է լինել հայկական տարածք՝ Վարդենիսի շրջանը, Սոթքը, որտեղ, փաստորեն, Ադրբեջանը խոցել է հայկական անօդաչու թռչող սարք։
Իսկ հայտնի է, որ Քարվաճառի ուղղությամբ Ադրբեջանն օկուպացրել է Սոթք գյուղից հարավ-արևելք, Վերին Շորժա գյուղի շրջակայքը և Ջերմուկ քաղաքից արևելք ընկած տարածքները։