«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում իրենց առողջական խնդիրներով պայմանավորված՝ հացադուլ են հայտարարել 2 անձինք։
Բազմաթիվ հիվանդություններով տառապող (ողնաշարի ճողվածք, հեպատիտ Ց, ՄԻԱՎ, շաքարային դիաբետ) 50 ամյա Աշոտ Իսրայելյանը 22 օր է գտնվում է հացադուլի մեջ, 16 կգ նիհարել է, ունի ցածր ճնշում, ինքնազգացողությունը վատ է։ Մյուս դատապարտյալի՝ 56 ամյա Բախշի Դավթյանի հացադուլի 16-րդ օրն է։
Երկուսն էլ առաղջական խնդիրներով պայմանավորված՝ պահանջում են իրենց տեղափոխել դատապարտյալների հիվանդանոց՝ բժիշկների վերահսկողության տակ։ Բողոքում են բացարձակ անուշադրությունից, ինչպես նաև վատ պայմաններից։
ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանի ուշադրությունն եմ հրավիրում, հատկապես որ դատապարտյալները դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին։
Հրավիրում եմ նաև Արդարադատության նախարարության ուշադրությունը։
Դուք պատասխանատու եք նրանց առողջության համար։
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան