«Վերջին տվյալներով` Իրանի Խոյ քաղաքի մոտ տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով տուժել է 1167 մարդ»,- հայտնել է նահանգապետ Մոհամմադ Սադեկ Մոթամեդիյանը։
Նշենք, որ հունվարի 29-ի տվյալներով՝ տուժածների թիվը 1067 էր։
Մոթամեդիյանը նաեւ նշել է, որ երկրաշարժը վնաս է հասցրել երկու քաղաքի եւ ավելի քան 70 գյուղերի, ավերածությունները կազմել են 20-50%։




