Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինչո՞ւ են ցանկանում Արցախի կարգավիճակի հարցը հանել օրակարգից. «Փաստ»

03/12/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Փաստ» օրաթերթը գրում է․ Շատերին է հետաքրքրում այն հարցը, թե, ի վերջո, ինչ ճանապարհով է գնում մեր երկիրը. դեպի իրական խաղաղության դարաշրջա՞ն ենք շարժվում, թե՞ պետք է սպասել նոր պատերազմի։ Ու բարձրացվող հարցադրումներից մեկն էլ այն է, թե խաղաղության պայմանագիր կնքվելո՞ւ է, կամ, եթե իսկապես կնքվելու է, ի՞նչ երաշխիքներ է ապահովելու, որ կրկին պատերազմ տեղի չունենա։ Այսպիսի քննարկումների ֆոնի ներքո մենք տեսնում ենք բանակցությունների գործընթաց, բայց ոչ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո, քանի որ այն, որպես առանձին միջնորդական ինստիտուտ, դադարել է գործելուց, և դա խոստովանում են նույնիսկ Մինսկի խմբի անդամ երկրները։ Արդյունքում Մինսկի խմբի համանախագահության կողմից իրականացվող միջնորդական ջանքերի փոխարեն տեսնում ենք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման երկու տարբեր նախաձեռնություններ։

Մի կողմից՝ Արևմուտքն է փորձում հիմնական միջնորդի դերակատարությունը ստանձնել, իսկ մյուս կողմից էլ՝ Ռուսաստանը։ Եվ դրա արդյունքում է նաև, որ առկա է բանակցությունների՝ երկու միմյանցից տարանջատ գործընթաց։ Ըստ այդմ, քննարկվում է խաղաղության պայմանագրի երկու տարբերակ՝ ռուսական և արևմտյան, ինչը ևս վկայում է այն մասին, որ Արցախի հարցում Արևմուտքի և Ռուսաստանի միջև համագործակցությունը և գործընթացի միասնական կոորդինացումը դադարեցվել է։ Ուստի բնական է, որ խաղաղության պայմանագրի այս երկու տարբերակում սկզբունքային տարբերություններ կան։ Եվ նույնիսկ մամուլում առանձին հրապարակումներ եղան պայմանագրերի նախագծերի բնորոշ գծերի մասին։ Ուշագրավ է, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ռուսական տարբերակում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր առկա խնդիրների լուծում, իսկ Արցախի կարգավիճակի հարցի հետաձգում։

Եվ պատահական չէ, որ դրան զուգահեռ ռուսական կողմը տարբեր դիվանագիտական խողովակների միջոցով փոխանցում է այն ուղերձը, թե Արցախի կարգավիճակի հարցի լուծումը պետք է թողնել հաջորդ սերունդներին։ Իսկ ահա հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի արևմտյան տարբերակում Արցախի կարգավիճակի մասին որևէ խոսք չկա։ Դրա վկայությունն է նաև հոկտեմբերին Պրահայի քառակողմ հանդիպման արդյունքում ընդունված հայտարարությունը, որի մեջ որևէ խոսք չկար Արցախի կարգավիճակի մասին։ Ավելին, դրանում հղում էր կատարվում ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրին, որոնց միջոցով, փաստացի, այս իշխանությունները Արցախը վերջնականապես կճանաչեն որպես Ադրբեջանի մաս։ Հետաքրքիր է, որ արևմտյան միջնորդներն ընդգծում էին, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է կնքվի մինչև տարվա վերջ, ինչն էլ պատճառ էր դարձել ենթադրելու, որ Հայաստանը համաձայնել է մինչև տարվա վերջ փակել Արցախի թեման։ Ու, որքան էլ զարմանալի է, ՀՀ իշխանությունները կարծես իրոք ինքնակամ գնացել են այս քայլին, այլապես նրանք կհակվեին Արցախի կարգավիճակի հարցի բարձրացումը հետագային թողնել նախատեսող ռուսական տարբերակին։


Այսինքն, մեր իշխանությունները բացահայտ հրաժարվում են Արցախից։ Եվ պատահական չէ, որ վերջին շրջանում նրանք ընդհանրապես չեն խոսում Արցախի կարգավիճակի մասին, այլ բարձրացնում են ընդամենը արցախահայության իրավունքների և անվտանգության հարցը։ Ու իրենց դիրքորոշումը հիմնավորելու համար նրանք նշում են, թե իբր աշխարհը ճանաչում է Արցախը Ադրբեջանի կազմում։ Եթե ժամանակին զգուշացումներ էին հնչում, թե ՀՀ իշխանությունները հրաժարվում են Արցախից, իսկ ռուսական կողմը ցանկանում է ձգձել հարցի վերջնական լուծումը, շատերը չափազանցություն էին համարում, բայց կյանքը ցույց տվեց, որ այդ զգուշացումները ճիշտ դուրս եկան։ Ավելին, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշեց, որ խաղաղության պայմանագրի ռուսական տարբերակում առաջարկվել էր ԼՂ կարգավիճակի հարցը թողնել ապագային, բայց Փաշինյանն ու Ալիևը Սոչի են եկել Պրահայի փաստաթղթով, ըստ որի, խաղաղության պայմանագիրը պետք է կնքվեր՝ առաջնորդվելով Ալմա-Աթայի հռչակագրով:

Այլ կերպ ասած՝ Լավրովը ակնարկում է, որ Հայաստանը համաձայնել է հրաժարվել Արցախից։ Թեպետ, այստեղ պետք է հավելել, որ Ալմա-Աթայի հռչակագրի հետ կապված՝ մասնագետները նշում են, որ դրանով Արցախը չի ճանաչվում Ադրբեջանի մաս, քանի որ Հայաստանը այս հարցով վերապահումներով է այն վավերացրել: Սակայն այս հարցը իշխանություններին չի հուզում, ընդհակառակը՝ նրանք հակված են նրան, որ այդ հռչակագրով Հայաստանը ճանաչել է Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելը: Ինչո՞ւ է այսպես: Չէ՞ որ Արցախի թեման պետք է առաջնային կարևորություն ունենար հայկական կողմի համար։ Միգուցե իրենց իշխանության պահպանման համար դրսի որոշակի աջակցությունը ստանալը իշխանություններն ավելի՞ են կարևորում, քան Արցախի կարգավիճակը։ Հնարավոր է նաև այդպես…

«Փաստ» օրաթերթ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Խաղաղ» ադրբեջանցիները և ռուս խաղաղապահներն այս պահին բանակցում են

Հաջորդ գրառումը

Չնչին ավելացումները հենց հունվարին կչեզոքացվեն, աղքատության մակարդակն աճելու է․ տնտեսագետ․ «Փաստ»

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ահազանգ. Գյումրիում սրբապիղծները զբաղված են ամսի 7-ին «պատարագ» կազմակերպել. Կարապետ Պողոսյան

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մինչ դուք ապացուցում եք դավաճանությունը, նա դավաճանում է կրկին և մեկ քայլ առաջ. Վլադիմիր Մարտիրոսյան

02/12/2025
Նորություններ

Ռուսաստանն ԱԲ-ին կսովորեցնի հայտնաբերել կեղծ փաստաթղթերը Ադրբեջանից և այլ երկրներից

02/12/2025
Միջազգային

Խորագույն անհանգստություն ենք հայտնում մեր Սուրբ եկեղեցու ներսում կատարվող իրադարձությունների կապակցությամբ. Ուկրաինայի Հայոց թեմի քահանայից դաս

02/12/2025
Հաջորդ գրառումը

Չնչին ավելացումները հենց հունվարին կչեզոքացվեն, աղքատության մակարդակն աճելու է․ տնտեսագետ․ «Փաստ»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական