Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը դեմ է ԱՄՆ նախկին ղեկավարների մի քանի հուշարձան հանելու վերաբերյալ Վաշինգտոնի քաղաքապետարանի հանձնարարականներին: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է Սպիտակ տան կայքում:
Օգոստոսի 31-ին մայրաքաղաքի քաղաքապետարանի հատուկ կոմիտեն հանձնարարել է, որ իշխանությունները ռասիզմի պատճառով վերանվանեն կամ հեռացնեն 1330 օբյեկտ: Մասնավորապես, առաջարկվում է հանդել Ջորջ Վաշինգտոնի, Քրիստափոր Կոլումբոսի, Էնդրյու Ջեքսոնի և Թոմաս Ջեֆերսոնի հուշարձանները։
Թրամփը գտնում է, որ այդ հուշարձանները պետք է հարգվեն և պահպանվեն։ Փաստաթղթում նշվում է, որ քանի երկիրը ղեկավարում է ինքը, քաղաքապետի անպատասխանատու հանձնարարականները ոչնչի չեն հանգեցնի: