Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիան դեմ է Համբիկ Սասունյանի ազատմանը

14/03/2021
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թուրք նախարարը զգուշացնում Վաշինգտոնին. “Ահաբեկիչ Սասունյանի ազատումը բանտից, սպառնալիք է նաև ամերիկացիների համար ”

Համբիկ Սասաունյանը Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի՝ ԱՍԱԼԱ-յի մարտիկն է: 1982թ. հունվարի 28-ին Լոս Անջելեսում նա ահաբեկել էր  Թուրքիայի գլխավոր հյուպատոս Քեմալ Արըքանին և դատապարտվել ցմահ ազատազրկման: 2020 թ. մայիսի 25-ին Սասունյանը պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու իրավունք էր  ստացել Կալիֆոռնիայի Գերագույն դատարանից, սակայն նահանգապետ Գավին Նյուսոմի որոշմով մերժել էր նրա այդ իրավունքը:

Փետրվարի 24-ին  նահանգի Գերագույն դատարանը վերանայում Սասունյանի գործը և  չեղյալ համարում նահանգապետ Նյուսոմի վերոհիշյալ որոշումը: Այսպիսով մեր հայրենակիցը ստանում է  վաղաժամկետ պայմանական ազատման իրավունք: Այս որոշման համար ԱՄՆ  հայ համայնքն իր երախտագիտությունն է հայտնում դատարանին, իսկ թուրքական իշխանությունները՝ տարակուսանք, ինչի արտահայտությունը, թերևս, Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիդ Գյուլի աղերսագիր հիշեցնող բողոքի նամակն է ԱՄՆ արդարադատության փոխնախարար Wilkinson-ին:

Նամակի մասին մարտի 12-ի համարում տեղեկացրել է իշխանամետ “Յենի Շաֆաք” թերթը: Ըստ տեղեկության նախարար Գյուլը նամակում լուրջ սխալ է համարել Սասունյանին ազատ արձակելու Գերագույն դատարանի որոշումը, պատճառաբանելով, թե   այդ “ահաբեկչը” լուրջ սպառնալիք է հասարակության համար, ավելացնելով՚. “Խորին հարգանքով խնդրում եմ Ձեզ զգոնություն  դրսևորել Սասունյանի արձակման հարցում, ինչը սպառնալիքի տակ է դնելու մեր դիվանագետների, ամերիկաբնակ թուրքերի և արտերկրի թուրք բնակչության անվտանգությանը”: Ապա նա ամերիկացի փոխնախարարին հիշեցնում է, որ նախքան  Նյուսոմը, 2017-ին Սասունյանին ազատ արձակելու պահանջը անվտանգության միրնույն նկատառումներով մերժել էր նախորդ նահանգապետ Jerry Brow-ը, իսկ 2006, 2010, 2013 և 2015 թթ. հաջորդաբար Գերագույն դատարանը: Ազատ արձակել “ահաբեկիչ” Համբիկ Սասունյանին, Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիդ Գյուլի տեսանկյունից նշանակում ահաբեկչական գործողություններում քաջալերել ԱՍԱԼԱ-յի մնացած բոլոր ահաբեկիչներին:

Մեր հասարակությունը քաջածանոթ է թուրքական իշխանությունների Հայաստանի, հայ ժողովուրդի, առավել ևս ԱՍԱԼԱ-ի մարտիկների նկատմամբ որդեգրած դիրքորոշմանը, ուստիև թուրք նախարարի նամակը մեկնաբանության կարիք չի զգում: Բայցևայնպես զարմացնում է, թե նա ինչո՞ւ պաշտոնի բերումով ԱՄՆ-ի արդարադատության նախարարին դիմելու փոխարեն, դիմում է տեղակալին և նամակում բացարձակապես չի հոխորտում:  

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը ժամանակավորապես դադարեցնում է կապը «բարեկամ քաղաք» Շուշիի հետ

Հաջորդ գրառումը

Կառավարությունն ուզում է ինչ-որ բանի հասնել կրթության ոլորտի, ուսուցիչների աշխատավարձերի կրճատման հաշվին․ «Ժողովուրդ»

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Այսօր ժամանակը չէ, որ Կեսարը վերցնի այն, ինչը իրենը չէ. մի՛ թողեք, որ Աշխարհը դատի Եկեղեցին. կարգալույծ քահանա

02/12/2025
Նորություններ

Իշխանությունները թաքցնում են Քի Վեսթի փաստաթուղթը, քանի որ վախենալու բան ունեն. Միկոյան

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ստորագրությամբ հաստատվել է՝ Տավուշի թեմը հավատարիմ էՄայր Աթոռին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե հրապարակված փաստաթուղթն ընդունվեր, մենք կունենայինք խաղաղություն, ապաշրջափակում, դե-ֆակտո անկախ Արցախ. Լևոն Զուրաբյան

02/12/2025
Հաջորդ գրառումը

Կառավարությունն ուզում է ինչ-որ բանի հասնել կրթության ոլորտի, ուսուցիչների աշխատավարձերի կրճատման հաշվին․ «Ժողովուրդ»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական