Թուրքիայի և Իրաքի միջև կորոնավիրուսի համավարակի պատճառով կասեցված ավիահաղորդակցությունը դեռ չի վերսկսվի։
Երկու երկրների միջև ուղևորափոխադրումները նախատեված էր սկսել դեռևս օգոստոսին։ Բայց հաշվի առնելով համավարակային իրավիճակը՝ թռիչքների վերագործարկումը հետաձգվել էր մինչև սեպտեմբերի 1։
Իսկ օգոստոսի 31-ին հայտնի է դարձել, որ Թուրքիա–Իրաք ավիափոխադրումների վերսկսումը կհետաձգվի ևս մեկ ամսով։ Թուրքական կողմի որոշմամբ՝ նշված թռիչքները կվերսկսվեն հոկտեմբերի 1-ից։
Ermenihaber.am