ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի մահվան մասին լուրերը մի քիչ չափազանցված են, չնայած Ադրբեջանի հայտարարություններին, այն գոյություն ունի։
Այս մասին ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Մենք չենք կարող առաջնորդվել Ադրբեջանի հայտարարություններով, մանավանդ, որ Բաքուն տարբեր թեմաների շուրջ ունի տարբեր կարծիքներ, որոնք հակասում են միմյանց, լավ օրինակ է Լաչինի միջանցքի շրջափակման հարցը», – ասել է նա։
Ըստ Միրզոյանի, Մինսկի խմբի ոչ մի երկիր միայնակ չի կարող վերացնել այն մեխանիզմը, որի ձևավորմանը մասնակցել են մի քանի պետություններ։ «Ուստի Մինսկի գործընթացը և ձևաչափը գոյություն ունի։ Ուղղակի օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների պատճառով հարթակի գործունեությունը սառեցված է», – հավելել է նա։