Երեքշաբթի, Մայիսի 13, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գյուղատնտեսության բնագավառում խնդիրներն ավելի են խորանում․ «Փաստ»

01/05/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Փաստ» օրաթերթը գրում է․ Հայաստանի տնտեսության հաշվեկշռում գյուղատնտեսությունը մեծ մասնաբաժին է զբաղեցնում, ինչն անմիջական ազդեցություն ունի տնտեսության զարգացման, զբաղվածության ապահովման, պարենային ապահովության և բնակչության ընդհանուր կենսամակարդակի վրա։ Եվ պատահական չէ, որ գրեթե բոլոր քաղաքական ուժերը ընտրություններին մասնակցելու դեպքում իրենց նախընտրական ծրագրերը հանրության դատին ներկայացնելիս կարևոր տեղ են վերապահում գյուղոլորտի զարգացման ռազմավարությանը և այդ ուղղությամբ նախատեսվելիք քայլերի հաջորդականությանը։ Այդպես էլ 2018 թվականին «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում հատուկ բաժին էր նվիրված գյուղատնտեսության ոլորտին, որտեղ կարևորվում էր նորարար տեխնոլոգիաների և գիտական հենքի վրա հիմնված մրցունակ եւ արդյունավետ գյուղատնտեսություն ստեղծելու հարցը։

Սակայն եթե համեմատենք, թե ինչ վիճակ ունենք հիմա և, մյուս կողմից, թե ինչ է գրված ծրագրում, ապա պարզ կդառնա, որ իշխանությունները լիովին ձախողել են գյուղատնտեսության ոլորտը և մատնել անտերության։ Եվ այս հարցում կարևոր նշանակություն ունի այն հանգամանքը, որ իշխանությունները ոչ պրոֆեսիոնալ մոտեցում են ցուցաբերում գյուղատնտեսության զարգացման հարցում։ Այսպես, օրինակ՝ Փաշինյանի իշխանության թեթև ձեռքով կրճատվեց ոլորտի աշխատանքները համակարգող գյուղատնտեսության նախարարությունն այն դեպքում, երբ Հայաստանում զբաղվածների մոտ 25 %-ն ընդգրկված է գյուղատնտեսության ասպարեզում։ Բայց իշխանությունները, ինչպես բոլոր հարցերում, այս խնդրում ևս մտադիր չեն ընդունել իրենց թերացումներն ու բացթողումները։

Իրենց բոլոր մեղքերը և սխալները նախկինների և անցյալում տեղի ունեցած բազմաթիվ հանգամանքների վրա բարդելու գործելակերպն արդեն սովորություն է դարձել այս իշխանությունների համար։ Ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանը վերջերս Արմավիրի մարզ կատարած այցելության ժամանակ ունեցած ելույթում հայտարարեց, թե գյուղատնտեսությունը մեր երկրում արդյունավետ չէ, քանի որ հողի սեփականաշնորհման ձևը պրոբլեմներ է ստեղծել։ Իսկ այն մասին, որ գյուղատնտեսության ոլորտում քաղաքականություն մշակող կառույց չկա, Փաշինյանն անգամ ծպտուն չի հանում, քանի որ դա կարող է դիտվել սեփական սխալների մասին ինքնախոստովանություն։ Իսկ այդպիսի մոտեցումը բնորոշ չէ մեծամիտ իշխանություններին։ Հատուկ աչք է ծակում այն իրողությունը, որ խոսքերից բացի, ընդհանրապես, հետևողականություն չկա գյուղոլորտի զարգացման ուղղությամբ, իսկ դիլետանտիզմը դարձել է գյուղոլորտում տարվող քաղաքականության գլխավոր ուղենիշը։ Դրա համար էլ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, որն, ըստ էության, գյուղատնտեսության ոլորտի համակարգողն է, գյուղոլորտի կարևորագույն հարցերը թողած, հիմա էլ հայտարարում է, թե իրենք փորձում են այնպես անել, որ մարդիկ, գյուղում ապրելով, դատապարտված չլինեն միայն գյուղատնտեսությամբ զբաղվել։

Եվ մինչ իշխանության ներկայացուցիչները շարունակում են պոպուլիզմով զբաղվել, գյուղատնտեսության բնագավառում խնդիրներն ավելի են խորանում։ Այդպես, օրինակ՝ պետք է հաշվի առնել, որ Արցախյան պատերազմում կրած պարտության արդյունքում մենք ունեցանք գյուղատնտեսական առումով շատ կարևոր նշանակություն ունեցող հողերի հսկայական կորուստ։ Արցախում միայն հացահատիկի 50 000 հա ցանքատարածք անցել է Ադրբեջանին։ Ամեն տարի մեծ քանակությամբ գյուղատնտեսական ապրանքներ էինք Հայաստան ներկում հենց Արցախից։ Իսկ Արցախի գյուղոլորտին հասցված հարվածը Հայաստանի պարենային անվտանգության առումով նոր ռիսկեր է ստեղծում, սակայն մեր իշխանությունների կողմից չկա որևէ ռազմավարություն, թե ինչ քայլերի միջոցով կարող ենք չեզոքացնել այդ ռիսկերը։

Դրա փոխարեն Փաշինյանը ճանապարհների ապաշրջափակումը կապում է գյուղատնտեսության զարգացման հետ, թե դրանով գյուղմթերքի արտահանումն այլևս կախված չի լինի միայն մի ճանապարհից՝ Վերին Լարսից։ Բայց վերջինս չի խոսում այն մասին, թե ճանապարհների բացման արդյունքում ի՞նչ երաշխիքներ կան, որ, օրինակ՝ անցնելով Ադրբեջանի տարածքով՝ մեր գյուղմթերքը անվնաս տեղ է հասնելու։ Մյուս կողմից էլ՝ սահմանների բացման արդյունքում մեր գյուղատնտեսական արտադրանքը կարող է չդիմանալ թուրքական էժան ապրանքների մրցակցությանը, որի արդյունքում Հայաստանի գյուղոլորտը ծանր վիճակի առաջ կկանգնի։

Եվ մինչ օրս հարցական է, թե ինչպես է կառավարությունը պատրաստվում պաշտպանել մեր ֆերմերների ու գյուղացիների շահերը։ Սրան գումարած՝ հատուկ ուշադրություն պետք է դարձնել նրան, որ սահմանամերձ դարձած համայնքներում գյուղատնտեսությունը զարգանա, գյուղատնտեսությամբ զբաղված մարդիկ չթողնեն և հեռանան, այլ շարունակեն զբաղվել իրենց գործով։ Սա նաև անվտանգությանը վերաբերող հարց է, որի մասին պետք է լրջորեն մտածել։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ղրղստանի և Տաջիկստանի ղեկավարները քննարկեցին կրակի լրիվ դադարեցումը

Հաջորդ գրառումը

Կկորցնենք, եթե վերջապես ազգովին չգիտակցենք, որ Արցախը Հայաստան է և վե՜րջ, բայց ոչ թե ստահակ նիկոլի ականջահաճո բարբաջանքով, այլ Արցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանի իրական կատարածով…Հասրաթյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայ կոնյակագործները բողոքի ակցիան՝ Վրաստանի դեսպանատան դիմաց. ցուցարարները դեսպանի հետ հանդիպում են պահանջում

13/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Էմին ջան, թեթև տար

13/05/2025
Նորություններ

Էմին Թորոսյանը դադարեցնում է գործունեությունը ՊՀԹ -ի տնօրենի պաշտոնում

13/05/2025
Նորություններ

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստ – 13.05.2025

13/05/2025
Հաջորդ գրառումը

Կկորցնենք, եթե վերջապես ազգովին չգիտակցենք, որ Արցախը Հայաստան է և վե՜րջ, բայց ոչ թե ստահակ նիկոլի ականջահաճո բարբաջանքով, այլ Արցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանի իրական կատարածով...Հասրաթյան

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Հայ կոնյակագործները բողոքի ակցիան՝ Վրաստանի դեսպանատան դիմաց. ցուցարարները դեսպանի հետ հանդիպում են պահանջում

13/05/2025

Հայաստանում Վրաստանի դեսպանատան դիմաց այսօր կեսօրից շարունակվում է կոնյակագործների բողոքի ակցիան։ Ալկոհոլային խմիչք արտադրող ընկերությունները պահանջում են վերացնել վրացական սահմանին...

ԿարդալDetails

Էմին ջան, թեթև տար

13/05/2025

Էմին Թորոսյանը դադարեցնում է գործունեությունը ՊՀԹ -ի տնօրենի պաշտոնում

13/05/2025

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստ – 13.05.2025

13/05/2025

Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը

13/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական