Ես չէ, որ այն ժամանակ ԲՀԿ-ի իշխանական սենյակներում ծվարած ձեր գործընկերոջն ասում՝ «հավերժ մարմնավաճառ»: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Ազգային ժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Դուք եք ասել «հավերժ մարմնավաճառ»: Ես իմ ընդդիմախոսներին երբեք նման որակավորում չեմ տվել: Ինչ կապված է այն մարդկանց հետ, ում հետ քայլել եմ, ընդդիմադիր գործունեություն եմ ծավալել, եթե խնդիր է եղել, ասել եմ, դրանից չեմ ամաչում: Պայքարել ենք անկեղծ, որովհետեւ այսօր էլ երբ գնում, այդ ադրբեջանական դրոշները տեսնում եմ, հոգիս լցվում է: Դա իմ հայրենիքն է:
Հազարավոր եկեղեցիներ Արցախում մզկիթ եք սարքել, ձեր թեթեւ ձեռամբ Արցախում հարյուրավոր եկեղեցիներ մզկիթներ են դարձել: Կիրանցում ասում եք՝ սահմանազատում է, միակողմանի զիջում եք անում, հետո նոր գալիս եք կարգը հաստատում: Բա ինչո՞ւ Կիրանցում ենթակառուցվածքները՝ կամուրջը, ճանապարհը, ջրային ակունքները հանձնեցիք թշնամուն: Բա ինչի՞ Կիրանցի խորհրդանիշ արծիվը հանեցիք իր տեղից, հիմա այդտեղ Ադրբեջան է»,-ասաց նա: