Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանն ավելի քան վստահ է՝ Արշակ Սրբազանի վերաբերյալ մեծ աղմուկ բարձրացրած տեսանյութը կեղծված է՝ ստեղծված արհեստական բանականության օգնությամբ։
Նրա համոզմամբ՝ դա արել են գաղտնալսումից հետո, որպեսզի հնարավորություն ունենան արհեստական բանականությամբ նման անբարոտ տեսանյութ պատրաստել։
«Լողասենյակում կամերա են դրել, որպեսզի մարդուն մերկ նկարեն, կարողանան այդպիսի տեսանյութ պատրաստել։
Նախ՝ տեսանյութը ապօրինի է արվել։ Որպեսզի արհեստական բանականության միջոցով այդպիսի վիդեո ստեղծեն, պիտի մարդուն մերկ նկարեն, և այդ նպատակով իրենք նույնիսկ մի քանի կամերաներ են տեղադրել։
Նույնիսկ անզեն աչքով տեսանյութի վատ որակը՝ գլխի շարժումից սկսած, դեմքի, ձեռքի շարժումից սկսած, հստակ երևում է, որ դա արհեստական է։ Բայց նաև ապօրինություն է կատարվել. մեզանից շատերին նաև գաղտնալսել են ապօրինի կերպով, հետևել են, հետապնդել են։
Ինձ էլ բազմաթիվ անգամներ տանից մինչև եկեղեցի ոստիկանական մեքենաներով հետևել են, երկար ժամանակ նաև հեռախոսով են գաղտնալսել։ Ես որևէ կոմպրոմատից չեմ վախենում։ Եթե նման նյութեր լինեն, եթե որևէ դեպքում ես այնպիսի սխալ անեմ, որի արդյունքում կարող եմ վարկաբեկվել, ես պատրաստ եմ այդ սխալը դնել կարգապահական հանձնաժողովի աչքի առջև, և եթե եկեղեցին, օրինակ, փիլոնազրկություն, կախակայում կամ կարգալույծ կանի, ես պատրաստ եմ բոլոր տարբերակներին»,-ասաց նա։





