Արցախում գործող տելեգրմյան ալիքները հաղորդում են, որ արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը դուրս է եկել կեսգիշերին Վերածննդի հրապարակում ցույցի մասնակիցների առջև և ասել, որ անձամբ հոգալու է, որ գերի ընկած հայ ուսանողներին տուն վերադարձնեն։
Նա հորդորել է ցուցարարներին ցույցը դադարեցնել՝ խոստանալով առավոտյան լավ լուրեր հաղորդել։ Հարությունյանը հայտարարել է նաև, որ ադրբեջանական կողմը Լաչինով ճանապարհը կբացի և միջանցք կտա Արցախը լքել ցանկացողներին։
Մարդիկ դժգոհել են, որ Արայիկ Հարությունյանը չի կարողանում Արցախը ղեկավարել, հետևաբար, թող հեռանա, իրենք մենակ կպայքարեն՝ առանց իրեն։