Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Առուշ Առուշանյանը դուրս է եկել ՀՔԾ-ից

08/07/2021
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն ազատ է արձակվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Առուշ Առուշանյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ քիչ առաջ ՀՔԾ է բերման ենթարկվել Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը։ Ընդ որում՝ Առուշանյանին բերման ենթարկելու որոշում է կայացվել այն պարագայում, երբ նա վաղ առավոտյան գտնվել է Երեւանում, հարցազրույցներ տվել ու չի խուսափել ներկայանալ նախաքննական մարմնին։ Ասել է թե՝ հրավերի դեպքում նա անձամբ կներկայանար։ Հետաքրքիր զուգադիպությամբ նրան բերման են ենթարկում ժամը 18-ին, երբ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում՝ Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, պետք է սկսվեր Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի խափանման միջոցի գործով նիստը։ Ավելին՝ մեր ունեցած տեղեկություններով իրավապահները գործարք են առաջարկել Ավետյանին՝ խոստանալով, որ Առուշանյանի դեմ ցուցմունք տալու պարագայում իրեն ազատ կարձակեն։

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ Առուշ Առուշանյանն ընդամենը բերման էր ենթարկվել՝ վկայի կարգավիճակով, սակայն քննիչը փորձել է կասկածանքի շուրջ հարցաքննել։

«Մենք հրաժարվեցինք ցուցմունք տալուց և որևէ հարցի պատասխանելուց՝ որակելով դա որպես նրա նկատմամբ դեռ վաղուց հարուցված քաղաքական հետապնդման շարունակություն»,- նշեց Ալեքսանյանը։

Առուշ Առուշանյանը ՀՔԾ էր բերման ենթարկվել Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի վերաբերյալ քրեական գործով։

«Հետագա գործողությունների և զարգացումների մասին այս պահին կանխատեսումներ չունենք, բայց ենթադրում ենք, որ հետագայում այս հետապնդումը կարող է շարունակվել»,- նշեց փաստաբանը։

Ինչ վերաբերում է Ավետյանի կողմից Առուշանյանի դեմ ցուցմունք տալու վերաբերյալ տեղեկատվությանը, Ալեքսանյանը նշեց, որ իրենք ունեն վկայի կարգավիճակ և նախաքննության գաղտնիությունից ելնելով իրենց որևէ տեղեկատվություն չեն փոխանցել, հետևաբար՝ որևէ տեղեկություն չունի։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լավրովը խոսեց Արևմուտքի կողմից ՌԴ ներքին քաղաքականությանը միջամտելու փորձերի մասին

Հաջորդ գրառումը

ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու պարտքը կազմում է 3000 դոլար. այսպես գնալու մի տեղ ունենք՝ անդունդ. Սարգսյան

Համանման Հոդվածներ

Միջազգային

Եթե Եվրոպան հանկարծ ցանկանա մեզ հետ կռվել և պատերազմ սկսի, մենք պատրաստ ենք հենց հիմա. Պուտին

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Եզրակացություն. Պատերազմի և դրա հետևանքների քաղաքական պատասխանատվությունն ամբողջությամբ ընկած է Նիկոլ Փաշինյանի և գործող իշխանության վրա

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Այսօր ժամանակը չէ, որ Կեսարը վերցնի այն, ինչը իրենը չէ. մի՛ թողեք, որ Աշխարհը դատի Եկեղեցին. կարգալույծ քահանա

02/12/2025
Նորություններ

Իշխանությունները թաքցնում են Քի Վեսթի փաստաթուղթը, քանի որ վախենալու բան ունեն. Միկոյան

02/12/2025
Հաջորդ գրառումը

ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու պարտքը կազմում է 3000 դոլար. այսպես գնալու մի տեղ ունենք՝ անդունդ. Սարգսյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական