Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) 35 տոննա բժշկական սարքավորումներ է մատակարարել Սիրիա երկրաշարժից տուժածների համար։
Այս մասին փետրվարի 11-ին հայտնել է ընկերության գործադիր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը։
«Առաջիկա երկու օրվա ընթացքում Սիրիա կժամանի երկրորդ ինքնաթիռը՝ մոտ 30 տոննա բժշկական պարագաներով և սարքավորումներով», – Գեբրեյեսուսի խոսքերն է մեջբերել SANA-ն։
Այսպիսով, բժշկական սարքավորումների ընդհանուր չափը, որոնք ԱՀԿ-ն կմատակարարի Սիրիա, կկազմի 65 տոննա։