Մենք պետք է կռվեինք մեր ատամներով անգամ` եթե ուզում էինք որպես մարդ ապրել:
Եվ կռվեցինք ավելի քան դյուցազնորեն, որովհետև ուզում էինք որպես մարդ ապրել: Մարդ էինք ամենայն արժանիքներով, քան որևէ մարդ այս արևի տակ:
Բայց փոքր-ինչ դիտարկենք զենքերն ու կռվի ձևերը, որոնք գործի դրվեցին այս ահավոր գոտեմարտում:
Բանակ չունեինք, ինչպես մեր թշնամին: Այդ մեր հանցանքը չէ:
Թնդանոթների և կատարելագործված հրացանների դեմ կանգնել էինք շամփուրավոր հրացաններով: Այդ էր մեր կարողացածը:
Զինվորական բարձր կրթությամբ պատրաստված հրամանատարներ չունեինք: Հայի որդի, քարի որդի, ջան ֆիդային էր մեր հրամանատարը: Այդ էր մեր հնարավորությունը:
Ասել ու խրատ կարդալ, թե սպասեինք ուրեմն, մինչև որ բանակ, թնդանոթ ու հրամանատար ունենանք, պիտի նշանակի աղետաբար ուրանալ այն փաստը, որ թուրքը չի սպասում, նրա համար սպասել պիտի նշանակեր կորցնել հայն ու Հայաստանն էլ, և այդ բանը թուրքը շատ լավ գիտեր:
Ոչ թնդանոթը, ոչ հրամանատարը, ոչ էլ բանակը հաղթեցին երեկ մեր շամփուրավոր հրացաններով ֆիդայիներին, որքան էլ դրանց դերը մեծ է և մեծ եղավ կռվի մեջ:
…Քառասուն տարի տեսանք թուրքի կոտորածները, անցանք դրանց միջով, բայց չթափանցեցինք թուրքի լոզունգի մեջ:
Ահա հայ սխալի ահավոր աղետը, որի մեջ օտարը մեղք չունի կամ շատ քիչ ունի, որովհետև ամենից առաջ մենք էինք, որ պետք է տեսնեինք մեր թշնամու բանիմացությունն այս կռվում:
Եվ իսկապես, մեր շամփուրավոր հրացանը չպարտվեց թուրքի թնդանոթից, այլ մեր լոզունգն էր, որ մահացու կերպով պարտվեց թուրքի լոզունգից:
«Մահ հայության»:
Ահա թուրքի դրոշը հայ-թուրք կռիվների մեջ:
«Մահ սուլթանին, փաշային, կուսակալին և Սելիմին»:
Ահա հայի դրոշը:
Եվ թղթատեք մեր պայքարների պատմության թերթերը: Հայը միշտ հաղթական է անհատների և մինչև անգամ վարչակարգերի դեմ մղած պայքարներում:
Իսկ թուրքը պարտված անհատապես` հաղթական է միշտ ազգովին:
Մեր սխալը, աղետավոր սխալը այդ փաստերը չտեսնելն էր, իսկ թուրքի դեմ իր զենքով չկռվելը ոճիր եղավ, որ մենք ամենից առաջ և բոլորից առաջ գործեցինք մեր ազգի ֆիզիկական գոյության դեմ:
Ու մենք ճակատագրված էինք, անկախ արտաքին բոլոր դավերից, պարտվել ազգովին և քաղաքականապես, որովհետև հայ ազգին ուղղված հարվածին մենք պատասխանեցինք` մեր հարվածն ուղղելով թուրք անհատին:
Ընդունենք, որ պարտվեցինք ազգովին և քաղաքականապես, և չամաչենք հայտարարելու նաև մեր պատասխանատվությունը:
…Կարո՞ղ էինք գործածել նույն զենքը, այսինքն, երբ թուրքը կոտորում էր հային անխտիր, մեր կարելիության սահմաններում անեի՞նք նույնը մենք` կոտորելով թուրքին անխտիր:
ԱՅՈ:
Եվ պետք է անեինք:
Ոչ ոք չի ուզում այս մասին վիճել, մենք կպատասխանենք նույնիսկ վրդովմունք առաջացնող համարձակությամբ:
Կամ կեղծ էր ասպետականությունն այս բառերի.
«Մի վախենար, բաջի ջան. / Կանանց երբեք ձեռք տալու չէ ջան ֆիդան»:
Եվ դերասանություն էին այն դեպքերը, որ խմբապետը մահ էր սպառնում, մահով էր պատժում կին ու երեխայի ձեռք տվող ֆիդայուն:
Կամ կարող էինք` որքան առիթներ ունեցանք, որքան էլ պզտիկ իրենց ծավալով ու հնարավորությամբ, կոտորել կինն էլ, երեխան էլ, ծերն էլ, անզենն էլ, ու չարեցինք: Եվ պետք է անեինք…
Եվ ով պնդում է, թե չէինք կարող անել, մեր կարծիքով, նրանցից է, որ անձնապես պատասխանատվություն ունի և ընդհանրացումների մեջ է ընկնում իր իսկ մեղքը ծածկելու համար:
Չենք ուզում պարապ վեճերի մեջ մտնել, մենք հայտարարեցինք և համոզված ենք, որ կարող էինք, և մեր ուժերով: Որովհետև գիտենք և այս ականջներով ենք լսել այդ օրերի մարդու բերանից, թե կարող էինք անել նույնը Բաքվում, ուր տերը մենք էինք, և ուր տասնյակ հազարով թուրքեր լցված էին զորանոցների մեջ, և ով ոճրագործ ջենթլմենություն` դռան վրա պահակ էինք դրել, որպեսզի քաոսային տակնուվրայնության այդ օրերին հայ արդարագույն վրեժխնդրությունից ապահով մնար հայությունը կոտորող այս զանգվածը:
Եվ նրանք ապահով մնացին ու ապրեցին, ինչպես ջենթլմենները, իսկ Բաքվի փողոցները ներկվեցին 25 հազար հայերի արյունով:
Կարող էինք և պարտավոր էինք Թուրքիայի գրավման օրերին այնքան բան անել, որ թուրք ժողովուրդն անընդունակ լիներ Քեմալին ու քեմալիզմը ստեղծելու, և կարող էինք անել, միայն ինքներս մեզանով: Բայց մենք բավարարվեցինք հարյուրի մոտ անհատներ ձերբակալելով և, ով ոճրագործ միամտություն, հանձնելով Անգլիային՝ հետո այնքան մեղադրելու համար Անգլիային, մոռանալով, թե նա որքան ուրացող եղավ, մեր արյունը Մալթայից արձակելով:
Եվ վերջապես կարող էինք ու պարտավոր էինք Քեմալին ու քեմալիզմը քայքայել, երբ նստած էինք Պոլսում, Իզմիրում, Կիլիկիայում, և մեր ձեռքերն հասնում էին մինչև գավառի խորքերը: Եվ եթե չարեցինք, եթե չգործածեցինք այն զենքը, որ մեր թշնամին, քառասուն տարի գործածելով, արդար իրավունք էր տվել մեզ…
Այս պատկերը բնավ էլ չի ժխտում օտարների դավերն ու խարդախությունները, այլ միայն ընդհանուր պատասխանատվությունների միջից արագ կութք է մեր բաժնից:
Կարող ենք հազարավոր հատորներ գրել և գրել ենք այդ դեպքերի մասին և թուրքին գազան հռչակել, ոճրագործ, ավազակ, ինչ որ կուզեք, և սխալ չէ, բայց այդ ամենը երբեք չեն փոխի այն փաստը, որ նա ազգովին ու քաղաքականապես ավելի գիտուն և խելացի դուրս եկավ հայ-թուրք կռվի մեջ, որովհետեւ հայը, անկախ բոլոր արտաքին պայմաններից, չիմացավ և չուզեց օգտագործել հաղթանակի զենքը…
1928 թ
ՇԱՀԱՆ ՆԱԹԱԼԻ «Թուրքերը և մենք»
#պատմությունից_դասեր_քաղել_շարքից