Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իրար հաջորդող ընդդիմադիր հարթակները չգիտակցեցին, որ աղետը ոչ թե նոյեմբերի 9-ն էր, այլ՝ սեպտեմբերի 27-ը

08/11/2022
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ինչու 2020-ի նոյեմբերի 9-ից հետո ամեն ինչ սխալ գնաց. չենք կարողանում ուշքի գալ, չենք կարողանում փակել պատերազմի էջը, չենք կարողանում մտնել հետպատերազմյան փուլ և սկսել  վերականգնումը։ Այս մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր, քաղաքագետ Վահե Հովհաննիսյանը:

Նա նաեւ նշել է. «Մենք այդպես էլ չհասկացանք ու չձևակերպեցինք, որ ամենասարսափելի ու ողբերգական օրը ոչ թե նոյեմբերի 9-ն էր, այլ՝ սեպտեմբերի 27-ը։ Սա անկյունաքարային հարց է։ Եթե մեր քաղաքական և հավաքական միտքը սա հասկանար, ապա նոյեմբերի 9-ից հետո մեր քաղաքական բանաձևերը, կարգախոսները, նախընտրական բովանդակությունը կլիներ լրիվ ուրիշ, և իշխանությունը վաղուց փոխված կլիներ։

Նոյեմբերի 9-ից հետո հականիկոլական հարթակները պայքարի թիրախ էին սարքել նոյեմբերի 9-ի փաստաթուղթը՝ դրանով չհասկացված լինելով ոչ հասարակության լայն շերտերի մոտ, ոչ՝ Ռուսաստանի։ Ստեղծվեց սխալ տպավորություն, թե ընդդիմությունը խաղաղությանը դեմ է, իսկ միջնորդները ընդհանրապես չէին հասկանում, թե ինչ է ուզում ընդդիմությունը։

Աղետը սեպտեմբերի 27-էր։ Պատերազմի հնարավորություն ստեղծելը, այն էլ՝ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) ակտիվ միջնորդության պարագայում, դեռևս «նախաուկրաինական» աշխարհում, չափազանց բարդ էր, գրեթե՝ անհնար։

2018-2020 ընթացքում թույլ են տրվել բոլոր սարսափելի սխալները, բանակցությունները մտցվել են փակուղի, սխալներ, որոնց հետևանքով միջնորդները չկարողացան Ադրբեջանին սաստել և նույնիսկ պատերազմի օրերին դատապարտել ագրեսորին, թույլ են տրվել աններելի պրովոկացիաներ՝ սկսած հայտնի ձևակերպումներից մինչև Տավուշյան դեպքերի պետական ֆետիշացում։

Բոլոր կորուստների, ողբերգությունների, պետության փլուզման հիմքում սա էր։ Մենք մեր տուն մեր ձեռքով պատերազմ բերեցինք։

Նախորդ բոլոր իշխանությունները հասկանում էին, որ պատերազմ չի կարելի թույլ տալ։ Եվ դրա համար էլ պատերազմ չէր լինում, իսկ բախումներն արագ կանգնեցվում էին։

Նոյեմբերի 9-ը, կոպիտ ասած, նոյեմբերի 8-ի տրամաբանական ավարտն էր, իսկ սեպտեմբերի 27-ը ամենևին նախորդ 26 տարվա տրամաբանությունը չէր։ Սա մի պատերազմ էր, որը չպետք է լիներ։

Զարմանալիորեն, դրանից հետո իրար հաջորդող ընդդիմադիր հարթակները չգիտակցեցին, որ աղետը ոչ թե նոյեմբերի 9-ն էր, այլ՝ սեպտեմբերի 27-ը։

Դրա շնորհիվ էլ պատերազմ ու աղետ բերած իշխանությունը ցինիկաբար մեղադրում է այլոց՝ ռազմատենչության ու պատերազմ ցանկանալու մեջ, և անգամ կարողանում է ժողովրդի մի մասին համոզել։ Դրա համար էլ հարթակների ձևակերպումները և կարգախոսները չընկալվեցին հասարակության մեծ մասի և արտաքին աշխարհի կողմից։

Եթե առաջիկայում ձևավորվի նոր պրոցես, կայանան նոր ընդդիմադիր ձևաչափեր, ապա առաջին հիմնական վերանայումներից մեկը պետք է լինի հենց դա։ Սա առաջին կարևոր քայլն է՝ նոր իրականությունը  ճիշտ ընկալելու և պատերազմից հետո պետության առողջ ու ռացիոնալ տեսլական ձևավորելու համար»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Այն, ինչ հիմա տեսնում ենք, իրական և խիզախ քայլեր են երկու երկրների կողմից

Հաջորդ գրառումը

Հանրապետության հրապարակի շենքերը դատարկ են եւ շուտով կդառնան վթարային. «Հրապարակ»

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Մինչ դուք ապացուցում եք դավաճանությունը, նա դավաճանում է կրկին և մեկ քայլ առաջ. Վլադիմիր Մարտիրոսյան

02/12/2025
Հրապարակախոսություն

Ինչու՞ անվտանգություն ու դիվերսիֆիկացիա ոչ Իրանի հետ. որովհետեւ Իրանի հետ ԵՄ-ն ունի քաղաքական խնդիրներ, իսկ Թուրքիայի հետ՝ ո՞չ. վերլուծություն

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Այսօր ժամանակը չէ, որ Կեսարը վերցնի այն, ինչը իրենը չէ. մի՛ թողեք, որ Աշխարհը դատի Եկեղեցին. կարգալույծ քահանա

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Դավաճանել Հայոց Հայրապետին՝ նշանակում է դավաճանել Եկեղեցուն և սեփական հոտին, ուրանալ հավատքը. Մկրտիչ Սրբազանի նամակը՝ բանտից

01/12/2025
Հաջորդ գրառումը

Հանրապետության հրապարակի շենքերը դատարկ են եւ շուտով կդառնան վթարային. «Հրապարակ»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական