Էներգետիկ հարցերով փորձագետ, տնտեսագետ Վահե Դավթյանը գրում է․
«Երևանը հայտատարել է ՀԱՊԿ-ի ֆինանսավորման սառեցման մասին՝ փաստացի խախտելով Կազմակերպության կանոնադրության 9-րդ կետով նախատեսված անդամ-երկրների ֆինանսական պարտավորությունները:
Միաժամանակ, ինչպես հայտնում են մոսկովյան հավաստի աղբյուրները, Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ում:
Այս օքսյումորոնը հասկանալու համար նշենք, որ ՀԱՊԿ-ի բյուջեն միշտ կրել է ու շարունակում է կրել խիստ սիմվոլիկ բնույթ: Վերջին տարիներին այն տատանվել է 450-500 մլն ռուբլու սահմաններում (այսօրվա փոխարժեքով՝ մոտ 5 մլն ԱՄՆ դոլար):
Երևանի կողմից Ֆինանսավորման դադարեցումը կազմակերպության համար որևէ լուրջ հետևանքի չի հանգեցնում: Դա շատ լավ հասկանում են և ՀԱՊԿ-ի քարտուղարությունում, և Կրեմլում, և այլ անդամ-երկրներում: Այստեղից էլ՝ չափազանց հանդուրժող ու զուսպ արձագանքները:
Դադարեցնելով ՀԱՊԿ ֆինանսավորումը՝ Երևանն իրականում շատ աննշան ու բացառապես ներքին լսարանի համար նախատեսված ակցիա է ապահովում: Ընդամենը»։