Կիրակի, Նոյեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տավուշցուց թշնամին միշտ սարսափի մեջ է եղել. հիմա ո՞նց կարող ենք լինել պասիվ, հաշտվել եղածի և մեզ պարտադրվածի հետ

02/05/2024
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մորական կողմով Տավուշցի եմ։ Մայրս Տավուշում ապրել է կյանքի առաջին տարիները, և հիմա նրա գիտակցության մեջ արմատացած է տավուշցու հերոս տեսակը` մաման չի հասկանում հող հանձնելուն համաձայն տավուշցուն։ Հիմա էս ընդհանուր քնած վիճակից շոկի մեջ է հայտնվել և կոչով դիմում է իր համամարզեցիներին և բոլոր հայրենակիցներին։

Հարգելի տավուշցիներ, և ոչ միայն…

Վերջին ամիսներին, ցավոք,  մեզ տարբեր քարոզչամիջոցներով ստիպել են, որ մեր մեջ մի նոր հայի տեսակ ձևավորվի՝ անտարբեր ու անբնութագիր, պատմություն ու հայրենիք ժխտող։

Իհարկե, կարող եմ չշփվել նմանների հետ (որոշ դեպքերում այդպես էլ արել եմ), բայց դրանից հայրենիքս չի շահի։

Որևէ կերպ չեմ հասկանում, թե մենք ինչպե՞ս կարող ենք մեր իսկ կողմից այդքան ծանր գնով պահած, մեր քաջ տղաների արյունով պատված հողերը մեր անտարբերությամբ` կամովի հանձնել թշնամուն (մեր ձեռքով ականազերծել ու տալ իրենց)։

Որևէ կերպ չեմ հասկանում՝ ա՞յս օրվա համար են մեր եղբայրներն ու հայրերը զոհել իրենց կյանքը։

Արդյոք  մեր լեռնցու տեսակի համար կարևոր ու արժևորված չէ՞ մեր մի թիզ հողն անգամ, այն հողը, որ մեր տունն է, մեր պապերի տունն է եղել, մեր երեխայի ու ծնողի պատիվն է ու արժանապատվությունը։

Այսքան հեշտ ինչպե՞ս կարող ենք հրաժարվել մեր հայ տեսակից, մեր ինքնությունից, մեր գերեզմաններից, կամովի բացել դուռը թշնամու դեմ ․․․

Հետո՞, հետո ի՞նչ է լինելու…

Տավուշցի (և ոչ միայն) պատմության և հայոց լեզվի ուսուցիչը, աշխարհագրագետը, ինժեները, շինարարն ի՞նչ են մտածում։

Անձնապես խոնարհվում եմ հայրենիքի համար պայքարող տավուշեցիների (և ոչ միայն) առաջ։

Մեր միտքը կաղ չէ. մենք լեռնեցու միտք ունենք, կարող ենք վերլուծել։ Եթե ոչ հիմա, ապա ե՞րբ ենք սթափվելու։ Չէ՞ որ Տավուշի հանձնումից հետո կտան նաև մյուս հողերը։

Պայքարենք, մենք հաշտվող տեսակ չենք, մենք վախեցող տեսակ չենք, Տավուշում յուրաքանչյուրը փորձառու սահմանապահ է, տավուշցուց թշնամին միշտ սարսափի մեջ է եղել` հիմա ո՞նց կարող ենք լինել պասիվ, հաշտվել եղածի և մեզ պարտադրվածի հետ։

Չեմ հավատում, չի կարող լինել նման բան։

Սթափվենք, որ կարճ ժամանակ անց բոլորով թուրքական յաթաղանի զոհ չդառնանք։ Դրա դառը փորձը ցավոք ունենք` ժամանակ չկա։

Անգամ էլ ժամ չկա։ Ոտքի՛,  վաղը ուշ է լինելու ․․․

Հ.գ. Մաման ճիշտ է ասում, ստորագրում եմ բոլոր մտքերի տակ։

Գագիկ Հարությունյան, փաստագրող ռեժիսոր

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հսկայական ոստիկանական ուժեր` ընդդեմ իր տունը թշնամուց պաշտպանող հայի. սա անպատկերացնելի դավաճանություն է

Հաջորդ գրառումը

Տեսանյութ. Ոստիկանական մի ամբողջ պատ կանգնել է, որպեսզի Բագրատ Սրբազանը չմտնի Կիրանց

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Այս արշավի տապալումը վերածնունդ է լինելու մեզ համար, իսկ հաջողությունը՝ ազգային պետության ավարտ. Վլադիմիր Մարտիրոսյան

01/11/2025
Հրապարակախոսություն

Պետք է եզրակացնել, որ Երեւանն անկախացել է Հայաստանից

01/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ով էլ լիներ այսօր Հայոց կաթողիկոս՝ Խրիմյան Հայրիկը, թե Ներսես Մեծը կամ Սահակ Պարթևը, խունտան դիմելու էր նույն քայլերին, որովհետև թիրախը կաթողիկոսը չէ, այլ ԵԿԵՂԵՑԻՆ

01/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ես հեռանում եմ ավագանուց, բայց չեմ հեռանում Մասիսից. Դավիթ Համբարձումյանի ուղերձը՝ «Նուբարաշեն» կքհ-ից

31/10/2025
Հաջորդ գրառումը

Տեսանյութ. Ոստիկանական մի ամբողջ պատ կանգնել է, որպեսզի Բագրատ Սրբազանը չմտնի Կիրանց

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական