Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Չբանակցես՝ Ալիևը քեզ մեղադրելու է «Խաղաղության պայմանագիրը» խախտելու մեջ և ստանա պատերազմելու լեգիտիմ իրավունք

12/10/2022
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իշխանության ցածր որակի և մշտական տապալումների ուղիղ հետևանքն է, որ հասարակությունն իրականությունն այլևս չի ընկալում, շվարած է։ Ստեղծվում է տպավորություն, թե մենք մտովի արդեն հանձնվել ենք՝ անկամք ու անհեռանկար։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ Վահե Հովհաննիսյանը:

Նա նաեւ նշել է. «Աղետը կանգնեցնելու առաքելությունը մնում է քաղաքական ընդդիմության և գուցե որոշ չափով՝ եկեղեցու վրա։

Սեփական օրակարգի փնտրտուքը

Ոչիշխանական համակարգն ունի բավարար մարդկային և ինտելեկտուալ ռեսուրս՝ էական փոփոխությունների և այլ անկյունաքարային խնդիրների լուծման համար։ Բայց դրա համար նախ ինքը՝ համակարգը, պետք է փոխվի։ Ըստ իս, դա այս պահին չի ստացվում՝ ձևաչափային և կազմակերպչական անարդյունավետության պատճառով։

Ընդդիմության «սեփական օրակարգը» գնալով նմանվում է Ս. Դեմիրճյանի «մենք գիտենք՝ ինչ անել, ումով անել» բովանդակային փակուղուն։

Իսկ մեր շուրջ և մեր մասին զարգացումները սրընթաց են։ Օրվա ռեժիմով իրավիճակ է փոխվում։ Օրվա ռեժիմով նոր ռիսկեր են ձևավորվում։ Սկսվել է «արտահոսքերի պատերազմ»՝ փաստաթղթերի, փակ բանակցությունների, սպառնալիքների և այլնի։ Ժամանակակից աշխարհում սա շատ լուրջ գործիք է, որը երբեմն ավելի կարևոր և ավելի ազդեցիկ է, քան՝ պաշտոնական հայտարարությունները։ Մենք սրան արձագանքում ենք անհատական մակարդակում, և բացարձակ ձախողում ինստիտուցիոնալ աշխատանքը։ Անհատականը շատ քիչ է, և վիճակ չի փոխելու։

Ինչո՞ւ է պետք  ուժեղ ակտիվ ընդդիմություն

Իսկապես զարգացումները սրընթաց են, օդում կախված է հանգալուծման ամպը։ Ոչ ոք չի կարող երաշխավորել որևէ սցենար։ Այս պայմաններում, որպես ինստիտուտ, ընդդիմությունը պետք է դառնա իրավիճակին ադեկվատ։

Ընդդիմությունը պետք է .

Ինքը ճիշտ հասկանա զարգացումները։ Սա առաջին կարևոր քայլն է։ Հիմա հայրենասիրությունը ամեն ինչ մերժելը չէ, այլ՝ սեփական լուծումներ առաջարկելը։

Օր առաջ սկսել հասարակությանը բացատրել իրավիճակը։ Մարդիկ, նույնիսկ բարձր կրթական ցենզով, չեն հասկանում, թե ինչի մասին է խոսքը, համատարած չեն հասկանում, թե ի´նչ ռիսկեր կան «խաղաղ բանակցությունների» և հնարավոր պայմանագրերի մեջ, չեն հասկանում իշխանության կողմից ուղղորդվող հակառուսականության վտանգները։ Անկյունաքարային պահը ընդդիմության՝ ճիշտ ձևակերպումներով հանդես գալն է։ Ընդդիմությունը չի կարող «լռվել» սահմանափակ մերժումների տիրույթում՝ պնդելով՝ ո´չ մի բանակցություն, ո´չ մի զիջում, ո´չ մի լուծում, ո´չ մի թուղթ, ո´չ մի ճանապարհ և այլն։ Դա կոպիտ սխալ է։ Մենք համբերատար պետք է բացատրենք, որ.

Խաղաղության պայմանագրից հետո Ալիևը կարող է գալ իր քարտեզներով և առաջարկել բանակցել Սյունիքի, Սևանի և այլ տարածքների շուրջ։ Չբանակցես՝ քեզ մեղադրելու է «Խաղաղության պայմանագիրը» խախտելու մեջ և ստանա պատերազմելու լեգիտիմ իրավունք։

Եվրոպացի դիտորդները ունեն 0-ական նշանակություն։ Նրանք հեռանալու են առաջին իսկ լարվածության դեպքում, բայց մեծ ներվ են առաջացնելու Ռուսաստանի և Իրանի մոտ։

Եթե գետնի վրա չեղան խաղաղության իրական մեխանիզմներ թուղթը ունի 0-ական նշանակություն։

Արցախը ոչ թե մենակ թողնելու համար է, այլ այն մեր միակ՝ դեռևս հնարավոր լծակներից է՝ արժանապատիվ բանակցելու և ազգային շահերը պաշտպանելու համար։ Հայրենիքի մի մասը թշնամուն հոշոտման տալը դեռևս չի փրկել որևէ ժողովրդի։

Ընդգծված և լավ չհաշվարկված արևմտյան կտրուկ տեղաշարժը կարող է էապես նյարդայնացնել Ռուսաստանին և Իրանին՝ զրկելով մեզ մեր միակ իրական անվտանգային երաշխիքից։

Ընդդիմությունը պետք է դառնա այնքա´ն ազդեցիկ, որ թե´ արևմուտքում, թե´ Ռուսաստանում, թե´ տարածաշրջանում հասկանան, որ ՄԵԿ հոգին չի կարող պատմական-ճակատագրական միանձնյա որոշումներ կայացնել։

Ընդդիմության ուժեղացումը կարևոր է նաև՝ փողոցում անկառավարելի պրոցեսներ, քաոս թույլ չտալու համար։ Բոլորս հասկանում ենք, որ նման սցենար հնարավոր է, ինչը երկրի համար աղետ կլինի։

Ընդդիմությունը պետք է լինի այն բովանդակային և աշխատանքային տոնուսում, որ ամեն վայրկյան պատրաստ լինի՝ խոսել խորհրդարանական մեծամասնության և պետական ինստիտուտների հետ։

Ընդդիմությունը պետք է այնքան ծանրակշիռ դառնա, որ հակակշի ՄԵԿ հոգու իշխանությանը։ Եվ պետք է լինի այնքան կազմակերպված,  որ ամեն պահի պատրաստ լինի՝ երկրում  օրինական ճանապարհով իշխանություն ձևավորել և պատասխանատվություն վերցնել։ Այստեղ միջին սերնդի դերակատարումը էական է։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նիկոլ Փաշինյան, Սուրեն Պապիկյան, տուն եք քանդում, անխիղճներ. անհետ կորածի մայր

Հաջորդ գրառումը

Ոստիկանական ուժեր են բերվել Ալավերդի, երեկվանից հսկողության տակ է նաև համայքնապետարանի շենքը

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Ինչու՞ անվտանգություն ու դիվերսիֆիկացիա ոչ Իրանի հետ. որովհետեւ Իրանի հետ ԵՄ-ն ունի քաղաքական խնդիրներ, իսկ Թուրքիայի հետ՝ ո՞չ. վերլուծություն

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Այսօր ժամանակը չէ, որ Կեսարը վերցնի այն, ինչը իրենը չէ. մի՛ թողեք, որ Աշխարհը դատի Եկեղեցին. կարգալույծ քահանա

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Դավաճանել Հայոց Հայրապետին՝ նշանակում է դավաճանել Եկեղեցուն և սեփական հոտին, ուրանալ հավատքը. Մկրտիչ Սրբազանի նամակը՝ բանտից

01/12/2025
Հրապարակախոսություն

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մոտ 2000-ամյա իր պատմության ընթացքում բազում փորձություններով է անցել, բայց այս մեկը շատ դժվարին փուլերից է

01/12/2025
Հաջորդ գրառումը

Ոստիկանական ուժեր են բերվել Ալավերդի, երեկվանից հսկողության տակ է նաև համայքնապետարանի շենքը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական