Կիրակի, Նոյեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Շուշիի ազատագրման օրը դիմավորել Շուշին հանձնած կապիտուլյանտի հետ, հավասարազոր կլինի մեր կրկնակի նվաստեցմանը. Դանիելյան

15/03/2021
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Շուշիի ազատագրման օրը դիմավորել Շուշին հանձնած կապիտուլյանտի հետ, հավասարազոր կլինի մեր կրկնակի նվաստեցմանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։

«Մինչեւ Շուշիի ազատագրման տոնը՝ մայիսի 9-ը, 2 ամսից քիչ ժամանակ է մնացել։
Տոն, որ մեր ժաղովրդի, համայն հայության միասնության ու հաղթանակի, ինչպես նաև մեր ազգի վերածննդի խորհրդանիշն է։ Հաղթանակ, որ ձեռք բերվեց մեր հազարավոր տղաների կյանքի ու արյան գնով։ Տոն, որը նշելու համար աշխարհասփյուռ մեր հայրենակիցները Կանադաից մինչև Ավստրալիա, Մոսկվայից մինչև Արգենտինա, հատուկ ժամանում էին Հայաստան, Արցախ հաղթանակի օրը տոնելու ու հաղթանակի հետ հաղորդակցվելու համար։

Հիշում եմ, Արցախում՝ իմ վարչապետության տարիներին, մայիսյան եռատոնի օրերին սփյուռքահայերի մի խմբի էի ընդունել։ Որոնց թվում էր արգենտինահայ տարեց մի տղամարդ, ով դիմելով ինձ հպարտությամբ ասաց. «Պարոն Վարչապետ, ես ինձ հետ բերել եմ իմ չորս թոռներին, որ նրանք անձամբ հաղորդվեն հաղթանակի արժեքների հետ, զգան հաղթանակի համը ու գինը, թոթափեն լացկան ու տխուր աչքերի կոմպլեքսները ու հպարտանան, որ հայ են»։

Եվ, իսկապես, Շուշին փոխեց հայի հոգեբանությունը լինի դա Արցախում, Հայաստանում թե՛ սփյուռքում։ Շուշին շտկեց մեր ողնաշարը, ինքնավստահություն հաղորդեց մեզ ու միավորեց մեր ժողովրդին ընդհանուր հաղթանակների ու ընդհանուր նպատակների շուրջը։

Ուստի այսօր ծնկի եկած, համատարած սգի, շարունակվող ու սպասվելիք կորուստների, վաղվա օրվա նկատմամբ կորցրած հավատքի պայմաններում մեր ժողովուրդը առաջին քայլը, որ պետք է անի մեր ազգային արժանապատվությունը վերականգնելու ճանապարհին, դա հայրենադավ իշխանություններից օր առաջ ազատվելն է։ Այլապես. Շուշիի ազատագրման օրը դիմավորել Շուշին հանձնած, հայրենիքը վաճառած կապիտուլյանտի ու պատերազմում պարտված նրա թիմի հետ, հավասարազոր կլինի մեր ազգի կրկնակի նվաստացմանը։ Ժամանակն է վերջապես սթափվելու, համախմբվելու ու մեր ազգի ճակատից մաքրելու անթասիբ, սեփական արժանապատվությունը չգիտակցող, նվաստացած ու պարտված ազգի խարանը։ Բավական է մեր տաքուկ տներում նստած, կապիտուլյանտի գոյությունը որպես վարչապետ բարդել առանձին անձերի, բանակի, Հայրենիքի փրկության առաջնորդների, Ռուսաստանի, երրորդ կամ անհայտ այլ ուժերի վրա։

Հայրենիքի ճակատագիր՝ բառիս բուն իմաստով Հայաստանի լինել-չլինելու հարցը, կախված է մեզնից յուրաքանչյուրից։ Շուշիի ազատագրումը, Արցախյան հաղթանակը կերտեցին այսօրվա ուսանողների, երիտասարդների ծնողներն ու հարազատները, որոնք կամավոր, առանց պարտադրանքի մեկնեցին ռազմաճակատ ու ապահովեցին վերջին 700 տարվա մեջ մեր առաջին հաղթանակը, որը համազգային զարթոնքի դեր կատարեց մեր ժողովրդի, ազգի, համայն հայության համար։ Համոզված եմ, որ այսօրվա երիտասարդությունը արժանի կլինի իր հայրերի կերտած հաղթանակներին, և ուս-ուսի տված, իր ծնողների, հարազատների հետ դուրս կգա փողոց ու կապահովի մեր բոլորիս հաղթանակը հայրենադավ խունտայի, իշխանությունը զավթած թուրքական գործակալների խմբակի նկատմամբ, պարզերես անելով մեր ազգը քաղակաքիրթ ժողովուրդների հայացքի ներքո, ապահովելով երկրի զարգացման կանխատեսելիությունը»,-գրել է Անուշավան Դանիելյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՌԴ-ն ու ԱՄՆ-ն շարունակում են մնալ զենքի խոշորագույն արտահանողներն աշխարհում

Հաջորդ գրառումը

Reuters. ԵՄ-ն մտադիր է բանակցություններ սկսել «Սպուտնիկ V»-ի գնման շուրջ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Այս արշավի տապալումը վերածնունդ է լինելու մեզ համար, իսկ հաջողությունը՝ ազգային պետության ավարտ. Վլադիմիր Մարտիրոսյան

01/11/2025
Հրապարակախոսություն

Պետք է եզրակացնել, որ Երեւանն անկախացել է Հայաստանից

01/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ով էլ լիներ այսօր Հայոց կաթողիկոս՝ Խրիմյան Հայրիկը, թե Ներսես Մեծը կամ Սահակ Պարթևը, խունտան դիմելու էր նույն քայլերին, որովհետև թիրախը կաթողիկոսը չէ, այլ ԵԿԵՂԵՑԻՆ

01/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ես հեռանում եմ ավագանուց, բայց չեմ հեռանում Մասիսից. Դավիթ Համբարձումյանի ուղերձը՝ «Նուբարաշեն» կքհ-ից

31/10/2025
Հաջորդ գրառումը

Reuters. ԵՄ-ն մտադիր է բանակցություններ սկսել «Սպուտնիկ V»-ի գնման շուրջ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական